13:44 06.06.2024
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դեմ է ՄԱԿ-ի՝ Ադրբեջանին որպես COP29 կլիմայի փոփոխության վերաբերյալ գագաթնաժողովի հյուրընկալ երկիր նշանակելու որոշմանը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպանական ռազմավարությունը, դրա նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան հայատյաց գաղափարախոսությունը, ինչպես նաև երկրում կոռուպցիայի և մարդու իրավունքների լայնածավալ խախտումները:
«Ադրբեջանին այս կարևոր իրադարձությունը հյուրընկալելու պատիվը շնորհելով՝ ՄԱԿ-ը հավանություն է տալիս ցեղասպանական խոսքին, ցեղասպանական քաղաքականությանը և բռնապետությանը, որը չի բխում ո՛չ կլիմայի, ո՛չ էլ աշխարհի մարդկանց շահերից: Ադրբեջանի՝ որպես COP հյուրընկալողի ընտրությունը լեգիտիմացնում, ռացիոնալացնում և նորմալացնում է ցեղասպանությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Ավելին, այն սպառնում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով հաստատված սկզբունքների արժանահավատությանը: Ցեղասպանության կանխարգելման, մարդու իրավունքների և ՄԱԿ-ի՝ որպես աշխարհի ժողովրդին ներկայացնող մարմնի շահերից ելնելով՝ ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի՝ որպես COP29-ի ընդունող երկրի ճանաչումը, կա՛մ գտնի այլ հյուրընկալող երկիր»,- ասված է հայտարարության մեջ:
Դրանում նաև նշվում է. «Ալիևը Ադրբեջանի՝ որպես COP29-ի հյուրընկալողի ընտրությունը դիտարկել է որպես հայերի նկատմամբ իր ցեղասպան քաղաքականության հաստատում (ի թիվս այլ բաների)»:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...