13:50 07.06.2024
Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորմամբ սահմանվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքերի միջոցով քվեարկության օրվան նախորդող 40-րդ եւ 7-րդ օրը նախնական ու վերջնական ընտրացուցակները տեղադրվեն նշված գերատեսչությունների պաշտոնական կայքերում: Ընտրական ցուցակները պետք է պարունակեն ընտրողի անվան, ազգանվան, հայրանվան, ծննդյան օրվա, ամսի, տարեթվի, հաշվառման հասցեի, քվեարկության օրվա եւ ժամանակի, ընտրողի ընտրական տեղամասի համարի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ վերջնական ցուցակը՝ նաեւ ընտրական տեղամասի համարի եւ տեղամասային կենտրոնի հասցեի մասին տեղեկատվությունը: Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է թղթային տեղեկացումների նամակներից ազատվելու անհրաժեշտությամբ:
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Ընտրական օրենսգրքում առաջարկվող նոր կարգավորումները:
Զեկուցողը տեղեկացրել է, որ հետագայում ԿԸՀ-ն նաեւ որոշակի հավելվածի զարգացման առաջարկ է ներկայացնելու, որի միջոցով ընտրողը կարող է ծանոթանալ իր ընտրատեղամասի հասցեի եւ գտնվելու վայրի հետ կապված տեղեկատվությանը: Նա նշել է, որ դրա նախնական դրսեւորումները ներկայումս տեղադրված են ԿԸՀ-ի պաշտոնական կայքում: Արմեն Ղազարյանի խոսքով գործող կարգավորումներն ընդունվել են դեռեւս 2006 թվականին: Գործող հրամանով ընտրական ցուցակները փոխանցվում էին «Հայփոստ» ՓԲԸ-ին, վերջինս թղթային եղանակով ծանուցումներ էր ուղարկում: «Դրանք շատ դեպքերում չեն հասել, շատ դեպքերում վերադարձվել են` չպահանջված նշումով: Տեղեկացման այս եղանակն այլեւս արդյուանվետ չէ, նաեւ էական ծախս է պետբյուջեի համար»,- արձանագրել է զեկուցողը եւ տեղեկացրել, որ Երեւանի ավագանու 2023 թվականի ընտրությունների համար այս նպատակով ծախսվել է շուրջ 270 մլն դրամ. ընտրություններում կար 827.000 ընտրող: «Վերջին անգամ ընտրողների ռեգիստրը, որը տեղադրվել է ԿԸՀ կայքում, այս ամսվա մեկնարկին էր. մենք ունեցել ենք 2,4 մլն ընտրող: Եթե այս հաշվարկով գնանք, ապա հաջորդ համապետական ընտրություններին այս ծախսը կարող է գերազանցել 800 մլն դրամը, եւ դա չարդարացված ծախս կլինի՝ հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացման եւ տեղեկատվությունը մարդկանց հասցնելու եղանակների ժամանակակից հնարավորությունները»,- ասել է Արմեն Ղազարյանը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հարակից զեկույցում դրական է գնահատել օրենսդրական առաջարկը:
Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...