18:11 11.09.2018
Նախօրեին ԱՄՆ Իլինոյ նահանգի Չիկագո մեգապոլիսում բացվել է Երևանյան պուրակ։ Նախաձեռնությունը պատկանում էր Չիկագոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությանը և «Բիզնես Արմենիա» հիմնադրամին։ Ծրագրին աջակցել էին նաև տեղի հայ համայնքն ու Չիկագոյի քաղաքային իշխանությունները։ Chicago-Yerevan անգլերեն նշագրումով Հայաստանում պատրաստված վեց նստարաններ են տեղադրվել պուրակում։
Բացմանը ելույթով հանդես են եկել ՀՀ պատվավոր հյուպատոս Օսկար Թաթոսյանը, ԱՄՆ Արևելյան ափի Բիզնես Արմենիայի ներկայացուցիչ Պարույր Սարգսյանը, նկարչուհի Ջեքի Քազարյանը, Չիկագոյի քաղաքային պուրակների տեսչության աշխատակից Րաֆֆի Սարաֆյանը։
Իր ելույթում Պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանը շեշտել է, որ ՀՀ ներկայացուցչությունն աշխատանք է տանում նաև տուրիզմի, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ասպարեզում երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ։ Պարույր Սարգսյանի բնորոշմամբ՝ հայկական այգին կնպաստի Երևանի ու Չիկագոյի միջև բարեկամության ընդլայնմանը։
20:52 05.05.2025
Թայվանում երկրաշարժ է գրանցվելԵրկուշաբթի օրը Թայվանի արևելյան ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:53-ին Հուալիեն շրջանի ափամերձ գոտում։ Էպիկենտրոնի խորության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
20:50 05.05.2025
Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի» հաղթողԿասպեր Ռուդը դարձել է Մադրիդի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի հաղթող։ Նորվեգացի թենիսիստը եզրափակչում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է Ջեք Դրեյփերին (Մեծ Բրիտանիա, 5-րդ ռակետ)։ 26-ամյա Ռուդը կարիերայում առաջին անգամ է «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս նվաճել և ATP-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր վաստակելու շնորհիվ 15-ից բարձրացել է 7-րդ տեղ։ ...
20:45 05.05.2025
Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են ՀռոմԲոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 5-ին հայտնել է Vatican News-ը։ «Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում», – նշվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ Կոնկլավի մասնակիցները պետք է օրը մի […] ...
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...