Նախագահի բոլոր թեկնածուների մասնակցությամբ Իրանում անցկացվել են բանավեճեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+18.09 oC

Նախագահի բոլոր թեկնածուների մասնակցությամբ Իրանում անցկացվել են բանավեճեր

13:36 18.06.2024

Իրանի նախագահի վեց թեկնածուների առաջին դեմ առ դեմ բանավեճերը կայացել են IRIB պետական ​​հեռուստաալիքով։

Դրան մասնակցել են Իսլամական Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնի բոլոր հավակնորդները՝ Իրանի խորհրդարանի (մեջլիսի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, Անվտանգության խորհրդում հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալալին, Ներքին գործերի և արդարադատության նախարարությունների նախկին ղեկավար Մոսթաֆա Փուրմոհամմադին, փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին և առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշկիյանը։

Առաջին բանավեճերը հիմնականում ուղղված էին տնտեսությանը։ Թեկնածուներից յուրաքանչյուրն իր դիրքորոշումն է հայտնել պատժամիջոցների ճնշման դեմ պայքարի, գնաճի ու գործազրկության նվազեցման, տնտեսական աճի և աշխատավարձերի բարձրացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցերում։

Մի քանի թեկնածուներ նշել են, որ Իրանը պետք է ապավինի իր ուժերին՝ հաղթահարելու ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից երկրի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոն. ԱՄՆ-ը Չինաստանի միջուկային զինանոցը գնահատում է 600 մարտագլխիկ

10:00 08.05.2025

Պենտագոն. ԱՄՆ-ը Չինաստանի միջուկային զինանոցը գնահատում է 600 մարտագլխիկ

Ամերիկյան կողմը կարծում է, որ Չինաստանի միջուկային մարտագլխիկների զինանոցը գերազանցում է 600 միավորը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ռազմավարական զսպման և միջուկային ինտեգրման գծով շտաբի պետի տեղակալ Էնդրյու Գեբարան։ «Չինաստանը ԱՄՆ-ի պաշտպանության առաջնային սպառնալիքն է և ձեռնամուխ է եղել իր միջուկային ուժերի զանգվածային ընդլայնմանը, արդիականացմանն ու դիվերսիֆիկացմանը։ Մեկ տարի առաջ այս կոմիտեում իմ […] ...

Yonhap․ Սեուլը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռը թռել է մոտ 800 կմ

09:50 08.05.2025

Yonhap․ Սեուլը կարծում է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռը թռել է մոտ 800 կմ

Հինգշաբթի օրը արձակված Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռներից առնվազն մեկը թռել է մոտ 800 կմ: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին։ Ավելի վաղ Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետը հայտնել էր, որ ԿԺԴՀ-ն տեղական ժամանակով ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան շրջանից մի քանի փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել […] ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը

09:42 08.05.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 800 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տնտեսվարող սուբյեկտը վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ և դուրս չի գրել […] ...

Hindu․ Հնդկաստանը ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներին տեղեկացրել է Պակիստանի դեմ գործողության մասին

09:40 08.05.2025

Hindu․ Հնդկաստանը ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներին տեղեկացրել է Պակիստանի դեմ գործողության մասին

Հնդկաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դեսպաններին, այդ թվում՝ Ռուսաստանին, տեղեկացրել է Պակիստանի դեմ իր ռազմական գործողության մասին՝ ասելով, որ այն ուղղված է ոչ թե էսկալացիայի, այլ զսպման: Այս մասին հայտնում է Hindu թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։ Գործողության մեկնարկից մի քանի ժամ անց Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Վիկրամ Միսրին հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական […] ...

Մադուրոն բարձր է գնահատել Կադիրովի հետ հանդիպումը

09:30 08.05.2025

Մադուրոն բարձր է գնահատել Կադիրովի հետ հանդիպումը

Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն բարձր է գնահատել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ իր հանդիպումը։ «Մենք արդյունավետ հանդիպում ունեցանք Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ՝ նպատակ ունենալով ակտիվացնել նոր աշխարհի կառուցումը համագործակցության, փոխադարձ հարգանքի և ժողովուրդների միջև համերաշխության միջոցով: Այս հանդիպումը կծառայի Չեչնիայի Հանրապետության հետ բարեկամության կապերի ամրապնդմանը»,- գրել է նա իր Telegram […] ...

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա 30 տարում չի մարի Արևմուտքի պարտքերը

09:19 08.05.2025

Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ առաջիկա 30 տարում չի մարի Արևմուտքի պարտքերը

Ուկրաինան չի նախատեսում առաջիկա 30 տարում մարել իր արևմտյան գործընկերների պարտքերը, հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի պետական ​​պարտքն արդեն մոտենում է ՀՆԱ-ի 100%-ին։ Նա այդ գումարը զգալի է անվանել, սակայն հավելել, որ գործընկերների վարկերի մեծ մասը արվել է արտոնյալ պայմաններով, ուստի, առաջիկա տասնամյակներում գումարը պետք չէ մարել։ «Հարկ է նշել, […] ...

BACK_TO_TOP