23:00 20.06.2024
Ֆինլանդիան չի վերսկսի հարաբերությունները Ռուսաստանի հետ, քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել Ուկրաինայի դեմ իր մղած պատերազմը և միջազգային իրավունքի խախտումները։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենը՝ մամուլի ասուլիսում ներկայացնելով արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ կառավարության զեկույցը։
Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ Ռուսաստանն ի վերջո կվերածվի ժողովրդավարական երկրի, սակայն հավելել է, որ արագ փոփոխություններ պետք չէ սպասել։
Ֆինլանդիայի կառավարության տվյալներով՝ ներկայումս Ֆինլանդիայի համար անմիջական ռազմական սպառնալիք չկա։ Միաժամանակ Հելսինկին անհրաժեշտ է համարում նախապատրաստվել Ֆինլանդիայի դեմ ռազմական ուժի հնարավոր կիրառմանը։ Բացի այդ, երկիրն ակնկալում է ռուսական հիբրիդային հարձակումների շարունակություն, որոնց օրինակներից է երրորդ երկրներից ապաստան հայցողների հոսքը;
Էլինա Վալտոնենը հայտարարել է, որ ռուսական ռազմական ագրեսիան փոխել է անվտանգության իրավիճակը, ինչպես նաև ցույց է տվել միջազգային կանոնների համակարգ ունենալու կարևորությունը։
«ՆԱՏՕ-ին անդամակցությունը Ֆինլանդիայի համար նշանավորում է նոր դարաշրջան: Ֆինլանդիան այժմ դիտարկում է իր անվտանգությունը ՆԱՏՕ-ի հավաքական պաշտպանության տեսանկյունից, նպաստում է ամբողջ դաշինքի անվտանգությանը և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ միասին աշխատում է ընդհանուր արժեքների համար», – ասել է նա:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...