14:19 21.06.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել է, որ Արևմուտքի ջանքերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ և Գերմանիայի աջակցությամբ՝ Ռուսաստանին հաղթելու համար անհույս են և թանկ գին կունենան: Նրա խոսքերը մեջբերում է Kossuth ռադիոկայանը։
«Իրավիճակն ունի հետևյալ տեսքը. կարծես թե արևմտյան աշխարհը ցանկանում է հաղթել Ռուսաստանին՝ Գերմանիայի օգնությամբ ԱՄՆ-ի ղեկավարությամբ։ Կարծում եմ, որ դա անհույս է»,- ասել է Օրբանը:
Նրա խոսքով, եթե նույնիսկ Արևմուտքը հասնի հաջողության, որը տեսանելի չէ «իրատեսական առումով», նա ստիպված կլինի վճարել այնպիսի թանկ գին, որ չարժե։
Եթերում նա մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործողությունների բռնկման մեջ՝ միաժամանակ նշելով, որ հակամարտության հիմնական պատճառը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի ցանկությունն է։ Հունգարիայի վարչապետն ընդգծել է, որ «այս պատերազմը Սևաստոպոլի համար է, որտեղ դեպի Սև ծով ելքի մոտ կլինի ՆԱՏՕ-ի կամ Ռուսաստանի դրոշը»։
«Ռուսներն ասում են, որ այժմ այնտեղ ծածանվում է Ռուսաստանի դրոշը, և նրանք չեն ցանկանում այն փոխել ՆԱՏՕ-ի դրոշով և չեն ցանկանում, որ սահման լինի ՆԱՏՕ-ի երկրների հետ»,- ասել է Օրբանը։
21:03 30.07.2025
Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ումԱթենքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի Մ17 առաջնությունում 60 կգ․ քաշային Զավեն Մեժլումյանը նույնպես հաղթեց փոքր երզափակչում և նվաճեց բրոնզե մեդալ։ Սա հայաստանի հավաքականի երրորդ մեդալն էր ԱԱ-ում։ Մինչ այդ 51 կգ քաշային Մարատ Աճեմյանն էր դարձել բրոնզե մեդալակիր։ Իսկ երեկ 65 կգ․ քաշային կարգում Աշխարհի չեմպիոն էր դարձել Ջանես Նազարյանը։ ...
20:54 30.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Հյուսիսային պող․ 5 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 37, 39, 41 շենքեր, Կորյունի փ. 6, 6ա, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 […] ...
20:41 30.07.2025
ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցիԳազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...
20:25 30.07.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...
20:14 30.07.2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...