Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող ռուսաստանցիները քաղաքացիական անձինք են. Պուտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2024
  • $
    392.60
  • RUBLE
    4.21
  • 418.04
WEATHER
+27.09 oC

Սկրիպալների թունավորման մեջ կասկածվող ռուսաստանցիները քաղաքացիական անձինք են. Պուտին

12:52 12.09.2018

Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դուստր Յուլյայի թունավորման մեջ կասկածվող ռուսաստանցիների հետ կապված քրեական ոչինչ չկա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ երկրի իշխանությունները գտել են Ալեքսանդր Պետրովին և Ռուսլան Բոշիրովին, ում բրիտանական իշխանությունները մեղադրել էին Սոլսբերիում «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով Սկրիպալներին թունավորելու մեջ:

«Մենք գիտենք՝ ովքեր են նրանք, մենք նրանց գտել ենք: Հուսանք, որ նրանք անձամբ կներկայանան և անձամբ իրենց մասին կպատմեն: Այդպես բոլորի համար ավելի լավ կլինի: Այնտեղ ոչ մի առանձնահատուկ և քրեական բան չկա»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահը նաև հավելել է, որ Պետրովն ու Բոշիրովը քաղաքացիական անձինք են:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը․ Լավրով

15:55 19.04.2024

ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը․ Լավրով

ԵԱՏՄ-ից ամենաշատը շահում է Հայաստանը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Համամասնորեն Հայաստանը ստանում է ամենաշատ օգուտը; Դա հաշվարկվում է։ Եթե ​​վերցնենք անցյալ տարին, ապա Հայաստանի ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ քսան միլիարդ դոլար, դրա երեսունյոթ տոկոսը Եվրասիական տնտեսական միությունն է, տասներեք տոկոսը՝ Եվրամիությունը, երեք տոկոսը՝ ԱՄՆ», – ասել է Լավրովը Sputnik ռադիոկայանին, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին […] ...

G7-ի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին

15:49 19.04.2024

G7-ի երկրները կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և սահմանների անձեռնմխելիության սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին, ասվում է G7-ի հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տեւական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների […] ...

Սերգեյ Լավրովն ասել է, որ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հույս ունի

14:58 19.04.2024

Սերգեյ Լավրովն ասել է, որ Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների հույս ունի

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ հույս ունի Ռուսաստանի և Հայաստանի միջև ամենաբարձր մակարդակով շփումների՝ Ղարաբաղում իրավիճակի «ազնիվ քննարկման համար»։ «Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն ասաց, որ իրենք արժեւորում են այն, ինչ ունեցել են Ռուսաստանի հետ, դժվար է գերագնահատել այն, ինչ արել է Ռուսաստանը անվտանգության, տնտեսության, ինքնիշխանության համար, և այն, ինչ կար և կա մեր […] ...

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում․ Լավրով

14:23 19.04.2024

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում․ Լավրով

Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում ոչ միայն իրավական առումով, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք դեռևս դաշնակիցներ ենք Հայաստանի հետ, կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով, և կան մարդիկ, ովքեր հասկանում են Ռուսաստանի կարևորությունը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման համար»,-ասել է նա Sputnik ռադիոյին, Комсомольская правда-ին և Говорит Москва-ին տված հարցազրույցում։ ...

Դուբայի օդանավակայանը սահմանափակել է մուտքային թռիչքները 48 ժամով

14:12 19.04.2024

Դուբայի օդանավակայանը սահմանափակել է մուտքային թռիչքները 48 ժամով

Դուբայի միջազգային օդանավակայանը՝ աշխարհի խոշորագույն տրանսպորտային հանգույցներից մեկը, ապրիլի 19-ին տեղական ժամանակով ժամը 12:00-ից, 48 ժամով սահմանափակում է մուտքային թռիչքների թիվը: Այս մասին հայտնել է օդանավակայանի օպերատոր ընկերությունը։ «Մենք պարտավորվում ենք անել ամեն ինչ՝ վերջին աննախադեպ եղանակային պայմանների հետևանքով առաջացած ուշացումներից տուժած հյուրերին աջակցելու համար: Այնուամենայնիվ, շարունակական խափանումներից  վերականգնման գործընթացը արագացնելու պատճառով մենք ժամանակավորապես սահմանափակում […] ...

ԱՄՆ-ը կարող է Իսրայելին տրամադրել ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք․ WSJ

13:57 19.04.2024

ԱՄՆ-ը կարող է Իսրայելին տրամադրել ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք․ WSJ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Իսրայելին ավելի քան 1 միլիարդ դոլարի սպառազինություն տրամադրելու հարցը, որը կլինի ամենամեծ օգնության փաթեթը այն պահից, երբ հրեական պետությունը սկսեց իր գործողությունները Գազայի հատվածում և առաջինը Իրանի հետ էսկալացիայի սկսվելուց հետո: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ ամերիկյան պաշտոնյաներին հղումով։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նոր գործարքները, բացի […] ...

BACK_TO_TOP