Ադրբեջանի ԱԳ նախարարն Իգոր Խովաևի հետ հանդիպմանը ՀՀ Սահմանադրության հարցն է բարձրացրել կրկին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+23.09 oC

Ադրբեջանի ԱԳ նախարարն Իգոր Խովաևի հետ հանդիպմանը ՀՀ Սահմանադրության հարցն է բարձրացրել կրկին

21:30 25.06.2024

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը  Բաքվում քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարները։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարթակների շրջանակներում իրականացվող աշխատանքները, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Բայրամովը Խովաևին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների մասին։ Ադրբեջանի արտգործնախարարը կրկին  մեղադրել է Հայաստանին, նշելով, թե իբր «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջները, որոնք մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ օրենսդրական ակտերում, հանդիսանում են խաղաղ գործընթացի հիմնական խոչընդոտը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են Հախում գետի վրա նոր կառուցվելիք կամրջի հետ կապված հարցեր

17:48 07.05.2025

Քննարկվել են Հախում գետի վրա նոր կառուցվելիք կամրջի հետ կապված հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, հիմնադրամի այլ պատասխանատուներ այցելել են Տավուշի մարզ՝ տեղում քննարկելու Իծաքար-Գանձաքար ճանապարհին՝ Հախում գետի վրա նոր կառուցվելիք կամրջի հետ կապված հարցեր։ Մասնագետների և գործընկերների հետ մանրամասն ուսումնասիրվել է նոր կառուցվելիք կամրջի նախատեսվող տեղադիրքը։ Անդրադարձ է եղել կամրջի նախագծային լուծումներին, կառուցման […] ...

Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտների բարեփոխումները

17:42 07.05.2025

Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտների բարեփոխումները

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ու նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Առանցքում եղել են Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքը, մասնավորապես՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում բարեփոխումները: Նշվել է, որ համաձայնագրով նախատեսված հրահանգներին համահունչ մշակվել […] ...

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

17:35 07.05.2025

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոն: Նախարարը հանդիպում է ունեցել անձնակազմի հետ, ներկայացրել կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար բժիշկ-թմրաբան Գայանե Վարդազարյանին: Անահիտ Ավանեսյանը շնորհակալությունն է հայտնել այս տարիներին կատարված աշխատանքի համար, նշել, որ պետք է մնալ զարգացման ուղեծրում և որպես պետական բուժկենտրոն առաջ շարժվել զարգացման նոր տեսլականով: Նախարարը շրջել […] ...

Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում

17:28 07.05.2025

Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 8-ին՝ ժամը 10:00-18:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի՝ Արարատյան, Սահմանապահներ, Սայաթ-Նովայի և Շահումյան փողոցների բազմաբնակարան շենքերի, Գործարանային փող. 1,2 շենքերի ջրամատակարարումը։ Մնացած բազմաբնակարան շենքերում հնարավոր է նկատվի ջրի ճնշման անկում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […] ...

Վարչապետը հաստատել է, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի օրվա շքերթին

17:23 07.05.2025

Վարչապետը հաստատել է, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի օրվա շքերթին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Մոսկվայում մասնակցելու է Հաղթանակի շքերթին։ Այս մասին վարչապետը հայտնել է լրագրողների հետ զրույցում: «Այո, Մոսկվա գնալու եմ»,-պատասխանելով ՌԴ մեկնելու մասին հարցին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը: ...

Բուհն ու մասնագիտությունը նշելը պարտադիր է. ԳԹԿ փոխտնօրենի զգուշացումը

17:18 07.05.2025

Բուհն ու մասնագիտությունը նշելը պարտադիր է. ԳԹԿ փոխտնօրենի զգուշացումը

Բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման ժամանակահատվածում բոլոր դիմորդներն այս տարի պարտավոր են նշել բուհը, մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են հանձնել նաև ներբուհական քննություններ՝ պետք է նշեն նաև այդ քննությունները: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրել է ԳԹԿ տնօրենի տեղակալը: «Եթե 2025թ․-ի հունվարին ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ, […] ...

BACK_TO_TOP