23:14 26.06.2024
Հունիսի 25-ին ապօրինի զենքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի 14 հասցեի մոտ մի քաղաքացի զինված է մարտական ատրճանակով։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, նրան վնասազերծելու նպատակով ստեղծվել են օպերատիվ խմբեր: Աթոյան անցուղի 14 հասցեի մոտակայքում կասկածյալը նկատել է ոստիկանական համազգեստով անձանց և դիմել փախուստի:Քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները հետապնդել են նրան:
Աթոյան անցուղի 12/3 հասցեում գտնվող ավտոտնակների մոտակայքում փախուստի դիմողն իր մոտից գետնին է նետել «Մակարով» տեսակի ատրճանակի պահեստատուփ՝ լիցքավորված փամփուշտներով, իսկ Երևան քաղաքի Աթոյան անցուղի 10 հասցեում՝ ճանապարհի եզրային հատվածում գտնվող բետոնե պարիսպների տակ, գոտկատեղից հանելով, գետնին է նետել «Մակարով» տեսակի ատրճանակ, ապա շարունակել է փախչել:
Աթոյան անցուղի 10 շենքի մոտակայքում ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի Քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողներին հաջողվել է կանխել վերջինիս փախուստը, որից հետո նշված անձը՝ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ապօրինի զենք պահելու համար ձերբակալվել և տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները պարզվել են, որ տվյալ անձը Երևանի բնակիչ 26-ամյա Մելս Է․-ն է: Նախաձեռնվել է քրեական վարույթը, որի շրջանակներում կատարված քննչական գործողության արդյունքում Երևան քաղաքի Աթոյան անցուղի 12/3 շենքի բակից՝ ավտոտնակների մոտակայքից հայտնաբերվել և վերցվել է «Մակարով» տեսակի ատրճանակի փամփշտատուփ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի թվով 7 փամփուշտներով՝ նախատեսված «Մակարով» ատրճանակից կրակելու համար, իսկ Աթոյան անցուղի 10 հասցեի ճանապարհի եզրային հատվածի պարիսպների հետնամասից հայտնաբերվել և վերցվել է մեկ հատ առանց գործարանային համարի «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ:
Մելս Է․-ն ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Էրեբունի բաժնի ձերբակալվածների պահման վայր։
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսինԻրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...
18:25 25.05.2025
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզումԱյսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...
18:00 25.05.2025
Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներՃանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...
17:38 25.05.2025
Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դինՄայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...
17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնըԵրևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...