14:24 27.06.2024
Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասում կայունությամբ և հույս ունի, որ խաղաղությանն ուղղված քայլերը կշարունակվեն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան հայտատարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
Էստոնիայի ԱԳ նախարարը, ողջունելով Արարատ Միրզոյանին, նշեց, որ այս հանդիպումը վերջին 6 ամսվա ընթացքում արդեն 2-րդ պաշտոնական հանդիպում է, ինչը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև համագործակցությունը դարձել է ավելի խորը և պրակտիկ։ Նա նաև իր հիացմունքը հայտնեց ՀՀ ԱԳ նախարարի առաջնորդության նկատմամբ։
«Մենք բոլորս գիտենք, որ տարածաշրջանում իրավիճակը բարդ է, սակայն հայ ժողովուրդը և Դուք Եվրոպական միության ուղղությամբ որոշում եք կայացրել՝ հիմնված ժողովրդավարության համընդհանուր արժեքների վրա։ Ձեր տարածաշրջանում այդ արժեքները տրված չեն, և մենք Էստոնիայում գիտենք, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի պատճառով այնպիսի արժեքներն, ինչպիսիք են ազատությունը, ժողովրդավարությունը՝ տրված չեն»,- իր խոսքում նշեց Էստոնիայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ անհրաժեշտ է համատեղ ուժերով տեր կանգնել այդ արժեքներին։
Նա հավելեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հարցեր՝ շեշտելով, որ երկու երկրները համագործակցում են կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության ոլորտներում։
«Բացի այս, Էստոնիան արդեն քսան տարի հանդիսանում է Եվրոպական միության անդամ, մենք ձեր ձգտումների ամենաակտիվ պաշտպաններն ենք»,- ասաց Մարգուս Ցահքնան՝ ընդգծելով, որ Էստոնիան պատրաստ է օգնել Եվրոպական միության կողմից Հայաստանին աջակցելու նպատակով տարբեր նախագծերի և քայլերի իրականացմանը։
Էստոնիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ Տալլինը խորապես հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ, և դրա մասին հարցերը ևս քննարկվել են ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում։
«Մենք, իսկապես, հուսով ենք, որ հարավկովկասյան տարածաշրջանը կմնա կայուն, և խաղաղությանն ուղղված հետագա քայլերը կշարունակվեն»,- նշեց նա՝ եզրափակելով, որ հայ-էստոնական հարաբերությունները երբեք չեն եղել այնքան բարձր մակարդակում, որքան հիմա են։
19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվելՇվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսինԻրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...
18:25 25.05.2025
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզումԱյսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...
18:00 25.05.2025
Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներՃանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...
17:38 25.05.2025
Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դինՄայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...