Մեր կամքն է հետևողական և անհոգնել գնալ ՀՀ դատական համակարգին իրական անկախություն ապահովելու ճանապարհով. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+24.09 oC

Մեր կամքն է հետևողական և անհոգնել գնալ ՀՀ դատական համակարգին իրական անկախություն ապահովելու ճանապարհով. վարչապետ

16:07 27.06.2024

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետական բյուջեից միջոցներ հատկացնել 2024 թ. հուլիսի 1-ից Հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ 15 հաստիք ավելացնելու նպատակով։ Ներկայումս առկա է 69 հաստիք։ Ինչպես նշել է Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, քրեադատավարական օրենսդրական նոր փոփոխություններով և պաշտպանների պարտադիր նոր գործառույթների ընդլայնմամբ պայմանավորված՝ հանրային պաշտպանների հաստիքների քանակը 2022 թ. պետական բյուջեի լրացուցիչ միջոցների հաշվին 10 միավորով ավելացվել է, և դրանով որոշ չափով մեղմվել է նրանց ծանրաբեռնվածությունը: Այնուամենայնիվ, ըստ փոխնախարարի, հանրային պաշտպանների գործերի քանակը շարունակաբար աճում է. «2023 թ. Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից վարած քրեական գործերի քանակը աճել է մոտ 40 տոկոսով։ 2023 թ. գրասենյակը վարել է 4400 ավելի գործ, քան նախորդ տարի։ Քրեական գործերը վարող մեկ հանրային պաշտպանին միջինում բաժին է ընկել 282 քրեական վարույթ, ինչը 35 տոկոսով ավելի է նախորդ տարվա ժամանակահատվածի ցուցանիշից, օրինակ՝ քննիչի ծանրաբեռնվածությունը մոտավորապես սրա կեսն է»:

Նախարարի տեղակալը նշել է, որ գրասենյակի գործերի աճը պայմանավորված է մի շարք գործառույթներով, այդ թվում՝ քրեական դատավարության նոր օրենսգրքով քրեական վարույթներով որոշակի գործողություններին պաշտպանի պարտադիր ներգրավման անհրաժեշտությամբ, վարույթն իրականացնող մարմինների կողմից նախաձեռնված քրեական վարույթների քանակի աճով, անվճար իրավաբանական օգնություն ստացող սուբյեկտների շրջանակի ընդլայնմամբ, ԼՂ-ից 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո բռնի տեղահանված փախստականների իրավական խնդիրների աջակցության անհրաժեշտությամբ, գրասենյակի գործունեության վերաբերյալ հանրային իրազեկվածության և հանրային վստահության մակարդակի աճով: «Նախագծի ընդունումը կարևոր քայլ կլինի Հայաստանում անվճար իրավաբանական օգնության կառուցակարգերի արդյունավետության ամրապնդման, մատուցվող ծառայությունների որակային չափանիշների բարելավման և Սահմանադրությամբ երաշխավորված իրավաբանական օգնության անխափան տրամադրումն ապահովելու ուղղությամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Փոխնախարարը նշել է նաև, որ այս տարի նախատեսվում է 70 մլն 500 հազար դրամ գումարի հատկացում, որից շուրջ 10 մլն դրամը կհատկացվի Արդարադատության նախարարության խնայողություններից, մնացածը՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից, իսկ 2025 թ.-ից սկսած՝ անվճար իրավաբանական օգնության ոլորտին տարեկան կհատկացվեն 141 մլն դրամ լրացուցիչ միջոցներ:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշում ու նշել. «Սա այն որոշումներից է, որն ի ցույց է դնում արդար դատաքննության իրավունքին քաղաքացիների հասանելիությունն ապահովելու կառավարության կամքը: Մենք, իհարկե, սա դիտում ենք ընդհանուր առմամբ արդարադատության ոլորտի բարեփոխումների և դատական համակարգի բարեփոխումների համատեքստում: Ուզում եմ գոհունակությամբ ընդգծել, որ երեկ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը վերաբերող իր բանաձևում բարձր է գնահատել նաև դատական համակարգի անկախության պահպանմանն ուղղված բարեփոխումները, որոնք իրականացնում է ՀՀ կառավարությունը: Իհարկե, նաև նշել է մի շարք մարտահրավերների մասին, և դրանց մասին մենք նույնպես գիտենք: Ընդհանուր առմամբ, մեր կամքն է, որպեսզի հետևողական և անհոգնել գնանք ՀՀ դատական համակարգին իրական անկախություն ապահովելու ճանապարհով: Կարծում եմ՝ նաև անկախությունը և արդար դատաքննության հասանելիության իրավունքի հասանելիությունն ապահովելու իմաստով հանրային պաշտպանի ինստիտուտի ուժեղացումը շատ կարևոր է: Մենք սրա հետ կապված ունենք պատկերացումներ, և դրանք հետևողականորեն կյանքի ենք կոչելու:

Դատական համակարգի անկախության հետ կապված մեր մարտահրավերը 2018 թ.-ից եղել և շարունակում է մնալ նույնը, և մենք պետք է կենտրոնացած մնանք այդ մարտահրավերի վրա: Որո՞նք են այդ մարտահրավերները: Մենք ասում ենք՝ մեր խնդիրն է, որ դատական համակարգը կախվածություն չունենա, բայց կախվածություն չունենա ոչ միայն կառավարությունից, այլև՝ հնարավոր այլ տեղերից, որից սովորաբար ունենում են կախվածություն կամ ավանդաբար ունեցել են: Այս առումով, իհարկե, դատական համակարգում նույնպես հակակոռուպցիոն քաղաքականության ակտիվ իրագործումը չափազանց կարևոր է մեզ համար:

Բայց այստեղ, կրկնում եմ՝ մենք պետք է ի վերջո արձանագրենք, որ 1, 2, նույնիսկ 3, 4 քայլերով մեր նպատակին չենք հասնի, որովհետև 4-ից հետո պետք է 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ քայլերը: Եվ ընդհանրապես, իմ համոզմունքը նաև այն է, որ որպես կանոն, բարեփոխումները պետք է երբեք չդադարեն, որովհետև կյանքն ամեն օր փոխվում է և իր հետ բերում նոր չափանիշներ, նոր պահանջներ, նոր ձգտումներ: Եվ, իհարկե, մենք պետք է հետևողականորեն բարեփոխումները քայլ-քայլ կատարենք, որպեսզի ի վերջո Հայաստանում ձևավորվի հանրային և լայն ընկալում, որ Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգն իրոք անկախ է, և կարելի է անվերապահորեն և միանշանակ վստահել այդ համակարգի կայացրած որոշումներին, վճիռներին, դատավճիռներին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հրավիրվել է ՌԴ արտգործնախարարություն

20:40 30.06.2025

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը հրավիրվել է ՌԴ արտգործնախարարություն

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները այս բոլոր տարիներին որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – երկուշաբթի օրը լրագրողներին […] ...

Արմավիրում քամին  պոկել ու շպրտել է շենքի տանիքը, վնասվել են ավտոմեքենաներ, պոկվել են էլեկտրալարեր, կոտրվել ծառեր

20:21 30.06.2025

Արմավիրում քամին պոկել ու շպրտել է շենքի տանիքը, վնասվել են ավտոմեքենաներ, պոկվել են էլեկտրալարեր, կոտրվել ծառեր

Արմավիրում քամին շենքի տանիքի ահագին հատված պոկել ու շպրտել է․ վնասվել են ավտոմեքենաներ, պոկվել են էլեկտրալարեր, կոտրվել ծառեր։Այսօր՝ հունիսի 30-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Արմավիր քաղաքի Հերացի փողոցի թիվ 10 շենքի տանիքի մի ահագին հատված քամին պոկել ու շպրտել է։ Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ըստ նախնական […] ...

SHANTNEWS

20:00 30.06.2025

SHANTNEWS

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

19:54 30.06.2025

Հուսով եմ` Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Ծառուկյանը․ Վարդանյան

Հայ մարտիկ Էդուարդ Վարդանյանը հույս ունի, որ UFC-ի թեթև քաշային կարգի նոր չեմպիոն Իլյա Տոպուրիայի հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Այս մասին հաղորդում է Mma.metaratings.ru-ն: «Ես սպասում էի այդքան արագ նոկաուտ։ Իլյան, հավանաբար, UFC-ի գլխավոր նոկաուտիստն է։ Հուսով եմ, որ նրա հաջորդ մրցակիցը կլինի Արման Ծառուկյանը։ Չնայած ընդհանուր առմամբ անհասկանալի է, թե ինչպես է Փիմբլեթը […] ...

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

19:46 30.06.2025

Արդյունավետ քաղպաշտպանությունը՝ օրակարգային․ երկփուլ ուսումնավարժանք Լոռու մարզում

Հունիսի 27-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն այցելել է Լոռու մարզային փրկարարական վարչություն։ Այցի շրջանակում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին ներկա էին մարզային վարչությունների ղեկավար կազմն ու ստորաբաժանումների պատասխանատուները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Փրկարար ծառայության առաջնահերթությունները, վեր է հանել առկա խնդիրները՝ դրանց արդյունավետ լուծման ուղղությամբ տալով կոնկրետ հանձնարարություններ։ Ծառայության որակի լավարկման նպատակով […] ...

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

19:42 30.06.2025

Վարչապետը միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում Հանրային հարցերի բարոյագիտական կենտրոնի միջազգային գիտաժողովի շրջանակում ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը: Երկրի ղեկավարը նաև պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բանախոսությամբ ներկայացված թեզերին, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և դրանց լուծման ուղղությամբ ՀՀ Կառավարության քայլերին ու տեսլականին: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են ժամանակակից աշխարհում ազգային ինքնության դերին, նշանակությանը և […] ...

BACK_TO_TOP