19:46 27.06.2024
Սույն թվականի հունիսի 25-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Շիրակի մարզում անցկացրեց «Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։
Ուսումնավարժության նպատակներն էին՝
կատարելագործել ուսումնավարժության մասնակիցների տեսական հմտություններն ու ունակություններն ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունման, ինչպես նաև աղետի գոտում փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում,
ստուգել «Ուժեղ երկրաշարժի դեպքում Շիրակի մարզի բնակչության պաշտպանության» պլանի իրատեսությունը,
ստուգել և կատարելագործել փոխհամագործակցությունը պետական կառավարման համակարգի մարմինների, մարզպետարանի, համայնքապետարանների, արձագանքող ստորաբաժանումների և շահագրգիռ բոլոր կողմերի միջև։
Ուսումնավարժությանը մասնակցում էին ներկայացուցիչներ՝
Աշխատանքի և սոցիալական հարցերի, Առողջապահության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Պաշտպանության նախարարություններից, Առողջապահական և աշխատանքի, Սննդամթերքի անվտանգության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմիններից, Քաղաքաշինության, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեներից, Շիրակի մարզպետարանից և համայնքապետարաններից, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության կենտրոնական ապարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական ապարատի և Շիրակի մարզային վարչությունից, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից, «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ներից, «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ից, «Արմենիա միջազգային օդանավակայան» ՓԲԸ «Շիրակ» օդանավակայանից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից, Հայկական կարմիր խաչի ընկերությունից։
Բացման խոսքով հանդես եկան Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը և ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, փ/ծ գնդապետ Գուրգեն Մարտիրոսյանը։
Ողջունելով ներկաներին՝ Շիրակի մարզպետ Մ. Մուրադյանը կարևորեց ուժեղ երկրաշարժի թեմայով շտաբային ուսումնավարժության անցկացումը հատկապես Շիրակի մարզում, շնորհակալություն հայտնելով ուսումնավարժության կազմակերպիչներին, աջակիցներին, մասնավորապես ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությանն ու ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությանը, Հայկական կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչներին և բոլոր մասնակիցներին։ Եզրափակելով իր խոսքը, Շիրակի մարզպետը համոզմունք հայտնեց, որ ուսումնավարժությունը ծառայելու է նպատակին, և մասնակիցները ձեռք են բերելու նոր գիտելիքներ ու հմտություններ:
Փ/ծ գնդապետ Գ. Մարտիրոսյանը ողջունելով մասնակիցներին նշեց, որ ուսումնավարժությունն ունի հանրապետական նշանակություն, որն իր ծավալով և ձևաչափով խաղարկվում է առաջին անգամ, և որը որոշում կայացնող ղեկավար կազմի շրջանում նոր գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձեռքբերման, ամրապնդման և զարգացման լավ հնարավորություն է: Փ/ծ գնդապետ Գ.Մարտիրոսյանը հավելեց, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը կարևորում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանությանն ուղղված տարաբնույթ ուսումնավարժությունների անցկացումը:
Ուսումնավարժությունն անցկացվեց 2 փուլով, մասնակիցներին առաջադրվեց խնդրադրում՝ 56 միջանկյալների միջոցով։
Ուսումնավարժության խաղարկման համար ձևավորվել էին 14 օպերատիվ աշխատանքային խմբեր՝ տարբեր ուղղություններով, որոնք հանդես եկան զեկույցներով և ներկայացրեցին իրավիճակին համապատասխան լուծումներ։
Ուսումնավարժության շրջանակներում, աշխատանքային խմբերը՝ ըստ ուղղությունների, հանդիպումներ ունեցան միջազգային գործընկերների ներկայացուցիչների հետ. քննարկվեցին հավանական աղետի գոտում միջազգային կառույցների կողմից տրամադրվող աջակցության ուղղությունների ու ծավալների, աջակցության մեխանիզմների և գործիքների, ինչպես նաև հումանիտար առաքելության օպերատիվ իրականացման հարցեր։
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Կլիմայի փոփոխության և ԱՌՆ բաժնի ղեկավար Վիգեն Շիրվանյանն իր ամփոփիչ խոսքում նշեց, որ արդեն 10 տարի ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը համագործակցում է Փրկարար ծառայության հետ՝ նպաստելով աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակներին պատրաստվածության հզորացմանը ինչպես ազգային, այնպես էլ մարզային մակարդակներում։
Վ. Շիրվանյանը նաև նշեց, որ վարժանքներից հետո գնահատականներն ու վերլուծությունները կարևոր դեր կունենան բացերը հասկանալու և բարելավման ենթակա քայլերը բացահայտելու համար՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես խոցելի խմբերի կարիքների վրա։ Այդ նպատակով ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամն աշխատում է ազգային և տեղական իշխանությունների հետ՝ վերանայելու և ամրապնդելու աղետների ռիսկի կառավարման տեղական պլանները երեխաների կարիքների տեսանկյունից, ինչպես նաև ստեղծելու աշխատանքային մեխանիզմներ և ձևաչափեր՝ ընտանիքների և երեխաների հետ աշխատող համապատասխան դերակատարների տեխնիկական կարողությունները զարգացնելու համար:
Ամփոփման ժամանակ ղեկավար կազմի, կազմակերպիչների, մասնակիցների, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների կողմից բարձր գնահատվեց ուսումնավարժության այս ձևաչափով և ծավալով անցկացումը, որը լավ հնարավորություն ստեղծեց նոր գիտելիքների, հմտությունների և կարողությունների ձեռքբերման, ամրապնդման և զարգացման համար։
20:02 25.05.2025
26-ամյա Վալվերդեի մոտ օստեոխոնդրոզ է ախտորոշվելՄադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։ 26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։ Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։ Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 […] ...
19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվելՇվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսինԻրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...
18:25 25.05.2025
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզումԱյսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...
18:00 25.05.2025
Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներՃանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...