Կապահովվի Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածի կառուցումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+28.09 oC

Կապահովվի Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածի կառուցումը

17:43 27.06.2024

Հավանություն է տրվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրին: ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝ 27.12 կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված: Հարավային ենթահատվածի կառուցման ծրագրի գնահատված արժեքը կազմում է 452 մլն եվրո: Նախատեսվում է ծրագրի ֆինանսավորումն իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ կողմից տրամադրվող վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից:

ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը կազմում է 79 մլն եվրո: Այսպիսով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ու ՎԶԵԲ-ի միջև 2024թ. մայիսի 15-ին ստորագրվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը՝ 236 մլն եվրո արժողությամբ: Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա` կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։

Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ․ նոյեմբերը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

18:49 25.05.2025

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

18:25 25.05.2025

Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում

Այսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

18:00 25.05.2025

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Ճանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

17:38 25.05.2025

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

Մայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

17:11 25.05.2025

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

16:40 25.05.2025

Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

BACK_TO_TOP