ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը հուսով է, որ նախագահական ընտրությունների արդյունքները կլինեն ի նպաստ իրանցիների և հայ-իրանական հարաբերությունների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+16.09 oC

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը հուսով է, որ նախագահական ընտրությունների արդյունքները կլինեն ի նպաստ իրանցիների և հայ-իրանական հարաբերությունների

12:38 28.06.2024

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հույս է հայտնել, որ Իրանի՝ հունիսի 28-ին մեկնարկած նախագահական ընտրություններում կգրանցվեն այնպիսի արդյունքներ, որոնք ի նպաստ կլինեն ինչպես իրանցի ժողովրդի, այնպես էլ հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացմանը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանը հայտարարեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը մեկնարկած նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքում լրագրողների հետ զրույցում:

«Այսօր ճակատագրական օր է Իրանի և վերջինիս ժողովրդի համար. Իրանի ժողովուրդն առաջիկա 4 տարվա համար ընտրում է իր նախագահին»,- ասաց Սոբհանին։

Դեսպանը նշեց, որ սա Իրանի Իսլամական Հանրապետության արդեն 14-րդ նախագահական ընտրությունն է և այն ցույց է տալիս, որ Իրանի կառավարությունը, այն համակարգն ու վարչակարգը, որը ստեղծվում է՝ հիմնված է Իրանի ժողովրդի քվեի և որոշման վրա։

«Այսօր մենք քվեարկում ենք հանուն հզոր Իրանի, հանուն առաջադեմ, երջանիկ և զարգացած Իրանի։ Այսօր առավոտյան ժամը 8։00-ից մեզ մոտ արդեն սկսել են ընտրությունները, և Իրանի այն քաղաքացիները, որոնք բնակվում են Հայաստանում կամ այն իրանցի զբոսաշրջիկները, որոնք գտնվում են Հայաստանում՝ այցելել են այստեղ և իրենց ձայնն են տվել նախագահական ընտրություններում, ինչը նշանակում է, որ Իրանի ճակատագիրը նրանց համար կարևոր է»,- նկատեց դեսպանը և հավելեց, որ ընտրությունների համար նախատեսված է երեք քվեատուփ, որոնցից մեկը շարժական է. առաջին ընտրատեղամասը հենց դեսպանատանն է գտնվում, երկրորդը՝ Երևանի Կապույտ մզկիթում, իսկ երրորդը շրջիկ է և նախատեսված է այն քաղաքացիների համար, ովքեր վատառողջ են, գտնվում են քրեակատարողական հիմնարկներում կամ այլ պատճառներից ելնելով չեն կարողանում այցելել ընտրատեղամասեր։

Մեհդի Սոբհանին մանրամասնեց, որ նախատեսված է ընտրություններն անցկացնել առավոտյան ժամը 8։00-19։00-ն, սակայն օրենքով սահմանված է, որ անհրաժեշտության դեպքում այդ ժամանակը կարող է ավելացվել։

«Ես համոզված եմ, որ Հայաստանում շատ լուրջ և հետևողական են վերաբերում և հետևում Իրանի նախագահական ընտրություններին, և լիահույս եմ, որ այսօրվա ընտրությունների արդյունքում մենք կունենանք այնպիսի արդյունք, որն ի նպաստ կլինի ինչպես իմ սիրելի ժողովրդի ու երկրի, այնպես էլ Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- եզրափակեց դեսպան Սոբհանին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP