Գյումրիում ցայտաղբյուրին շան միզելու հարցի շուրջ առաջացած վեճի պատճառով կատարված սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

Գյումրիում ցայտաղբյուրին շան միզելու հարցի շուրջ առաջացած վեճի պատճառով կատարված սպանության վարույթի նախաքննությունն ավարտվել է

14:47 28.06.2024

2024 թվականի մարտի 13-ին՝ ժամը 18:58-ին, հաղորդում էր ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցում հայտնաբերել էր 60-ամյա տղամարդու դի՝ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վնասվածքներով:

Սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողություններով պարզվել էին տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի 47-ամյա հարևանն է։

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ դեպքից որոշ ժամանակ առաջ վերջինիս և տուժողի միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ 47-ամյա տղամարդու ազգականի անվամբ կառուցված ցայտաղբյուրին տուժողի շան կողմից միզելու հարցի շուրջ, որի ընթացքում 47-ամյա տղամարդը, նախահարձակ լինելով, ձեռքերով հարվածներ էր հասցրել 60-ամյա հարևանի դեմքին, որը վերածվել էր ծեծկռտուքի: Վիճաբանողները տեղափոխվել էին ավտոտնակ, և հարևանների կողմից միջամտելու արդյունքում վիճաբանությունը դադարել էր:

Սակայն 47-ամյա տղամարդը, չհանդուրժելով տեղի ունեցածը, գնացել էր իր տուն և վերցնելով որսորդական դանակը, այն թաքցնելով վերնահագուստի տակ, նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, վերադարձել էր տուժողի տուն, դուրս էր կանչել վերջինիս և, նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ գտնվող որսորդական դանակով հարվածներ էր հասցրել հարևանի կենսական կարևոր օրգաններին՝ պատճառելով ծակած-կտրած վերքերի ձևով, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ՝ այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով հարևանին։

Պարզվել է, որ դեպքի պահին 47-ամյա տղամարդը գտնվել է ոչ սթափ վիճակում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 47-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ հոդվածի 1-ին մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP