Իրանցի պահպանողականները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցում են Ջալիլիին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+23.09 oC

Իրանցի պահպանողականները նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակցում են Ջալիլիին

20:49 29.06.2024

Իրանի ամենամեծ պահպանողական քաղաքական շարժումներից մեկը՝ Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիոն խորհուրդը, ինչպես նաև փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին և Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, ովքեր նախկինում հանել էին իրենց թեկնածությունը ընտրություններից, կոչ են արել քվեարկել ընտրությունների երկրորդ փուլում իրենց համախոհի՝ Հանրապետության Անվտանգության խորհրդում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլիի օգտին։

«Քանի որ ընտրությունների երկրորդ փուլը նվիրված է Սայիդ Ջալիլիի և Մասուդ Փեզեշկիանի (ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ) մրցակցությանը, Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիոն խորհուրդը վկայում է Փեզեշկիանի նկատմամբ ունեցած հարգանքի մասին և միաժամանակ կոչ է անում իր բոլոր աջակիցներին ամբողջ երկրում օգտագործել բոլոր հնարավորությունները՝ աջակցություն հայտնելու Սայիդ Ջալիլիին»,- ասվում է շարժման կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել Երևանի և այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի արդիականացման ծրագրերը

18:25 07.05.2025

Կառավարությունը նախատեսում է ընդլայնել Երևանի և այլ բնակավայրերի ջրահեռացման համակարգերի արդիականացման ծրագրերը

ՀՀ կառավարությունը նախատեսում է առաջիկա տարիներին ընդլայնել ջրահեռացման համակարգերի կառուցման ու արդիականացման ծրագրերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ մայիսի 7-ին Կառավարության հարցուպատասխանի ընթացքում պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։ Պատգամավորը բարձրաձայնել է Երևանի՝ անձրևների ժամանակ կրկնվող ջրակուտակումների խնդիրը՝ նշելով, որ մայրաքաղաքը կրկին վերածվել էր «մինի […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ

18:18 07.05.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել Բելառուսի դեսպանի հետ

Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացրած առաքելության համար՝ վստահություն հայտնելով, որ իր հետագա ծառայության մեջ պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայ-բելառուսական […] ...

Կրթահամալիրները կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ․ Աժ-ում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխությունը

18:12 07.05.2025

Կրթահամալիրները կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ․ Աժ-ում քննարկվել է «Կրթության մասին» օրենքի փոփոխությունը

Աժ լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախագիծը։ Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են փոփոխություններ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ներդնել հանրակրթական հաստատությունների նոր մոդել, որի համաձայն՝ փոքրաթիվ բնակչությամբ բնակավայրերում կգործեն կրթահամալիրներ, որոնք կծառայեն որպես համայնքային զարգացման կենտրոններ։ «Նախագծում ներկայացված է […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին

18:06 07.05.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին

Երևանում մայիսի 7-11-ն անցկացվող կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսին: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը […] ...

SHANTNEWS

18:00 07.05.2025

SHANTNEWS

Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. Փաշինյան

17:54 07.05.2025

Մեր արտաքին քաղաքականության տրամաբանության մեջ երբևէ չի եղել ՌԴ-ի հետ հարաբերությունները չխորացնելը. Փաշինյան

Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն և մի ուղղությամբ հարաբերությունները չի կառուցում՝ ի հաշիվ այլ հարաբերությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին այս մասին վստահեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հնչող տեսակետներին, թե Մայիսի 9-ին Մոսկվա այցը կարող է խաթարել Արևմուտքի հետ հարաբերությունները: «Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել: Եվ այդ քաղաքականության մեջ չի […] ...

BACK_TO_TOP