21:54 29.06.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը կարծում է, որ Իսրայելի իշխանությունների հետ Գազայի խնդրի շուրջ բանակցություններում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը։
«Իսկապես նոր բան չկա իսրայելական ագրեսիան դադարեցնելու բանակցություններում: Ամերիկյան վարչակազմի հայտարարությունները` երկխոսության առաջընթացի մասին, գալիս են ՀԱՄԱՍ-ի վրա համապարփակ ճնշման ֆոնին, քանի դեռ շարժումը չի համաձայնել իսրայելական փաստաթղթին առանց որևէ ուղղումների », – ասել է Համդանը:
Համդանը հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ը «պատրաստ է դրականորեն վերաբերվել ցանկացած նախաձեռնությանը, որը երաշխավորում է մշտական հրադադար, իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում Գազայից և իրական համաձայնություն՝ պատանդներին փոխանակելու Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ»:
Համդանն անձամբ պատասխանատու է համարել ԱՄՆ վարչակազմին և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին «ողբերգական հումանիտար իրավիճակի համար, որն այժմ ապրում է անկլավի բնակչությունը, և Գազայի բնակիչների շրջանում սովի շարունակական տարածման վտանգի համար»։ Այդ կապակցությամբ նա Գազայի ափերի մոտ ԱՄՆ-ի կառուցած ծովային նավամատույցն անվանել է «քարոզչական և քաղաքական շոու», որը բեմադրվել է «ԱՄՆ-ի ներկայիս իշխանությունների հեղինակությունը փրկելու» նպատակով։
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամներից մեկը կոչ է արել շուտափույթ բացել Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը և այն «անհապաղ ազատել» իսրայելական ուժերից: Համդանի խոսքով՝ Ռաֆահի անցակետը «միշտ եղել և մնում է միայն պաղեստինա-եգիպտական ցամաքային անցակետ», և Իսրայելի իշխանությունները երբեք որևէ առնչություն չեն ունեցել դրա հետ։
Մինչև վերջերս գլխավոր անցումը, որով մարդասիրական օգնությունը մտնում էր Գազա և հիվանդ ու վիրավոր պաղեստինցիները տեղափոխվում էին Եգիպտոս, Ռաֆահ ցամաքային անցակետն էր։ Սակայն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ այն գործնականում անարդյունավետ է։ Մայիսի 7-ին իսրայելական բանակը վերահսկողության տակ վերցրեց անցակետի պաղեստինյան կողմը, և Կահիրեն մայիսի 11-ին արձագանքեց դրան՝ հայտարարելով, որ մտադիր չէ համաձայնեցնել իր հետագա գործողությունները հրեական պետության հետ՝ կապված ցամաքային անցման հետ։ Մի քանի օր անց Եգիպտոսի իշխանությունները ողջ պատասխանատվությունը դրեցին Իսրայելի վրա՝ անցակետը փակելու և պաղեստինյան անկլավի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու գործընթացը խափանելու համար։ Ներկայումս մարդասիրական պաշարները Գազա են առաքվում Քերեմ Շալոմ անցակետով, որոնց մեծ մասը դեռևս գալիս է Եգիպտոսից։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...