Քանի՞ հայ է հայտնվել Ֆրանսիայի խորհրդարանում, և կլինի՞ արդյոք ազգությամբ հայ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

Քանի՞ հայ է հայտնվել Ֆրանսիայի խորհրդարանում, և կլինի՞ արդյոք ազգությամբ հայ նախարար

21:13 01.07.2024

Երեկ Ֆրանսիայում կայացել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը։ Արդյունքների համաձայն՝ առաջատար է Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելայի ծայրահեղական աջ «Ազգային միավորում» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 34%-ը։ Երկրորդ տեղում ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքն է՝ 28,1 տոկոս, նախագահ Մակրոնի կենտրոնամետները հավաքել են ձայների 20,3 տոկոսը։ Հուլիսի 7-ին նշանակված է ընտրությունների երկրորդ փուլը։

Տեղի՞ն է խոսել Մակրոնի կուսակցության ջաղջախիչ պարտության մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Դե սա իհարկե պարտություն է, բայց առայժմ ոչ ճակատագրական, եթե նկատի ունենանք, որ ընտրությունների առաջին փուլը հնարավորություն է տվել պարզել ԱԺ-ի 577 պատգամավորներից ընդամենը 74-ին, մնացածը կպարզվի արդեն 2-րդ փուլի արդյունքներով: Այսինքն՝  առաջին փուլում միայն 50 տոկոսից ավելի ձայն հավաքածներն են հաղթող ճանաչվում, իսկ 12.5 տոկոսից ավելի ձայն հավաքածները դուրս են գալիս 2-րդ փուլ:

Բազմիցս եղել են դեպքեր, երբ առաջին փուլում պարտություն կրած քաղաքական ուժը, այնուամենայնիվ, 2-րդ փուլի արդյունքներով ուժեղացրել է դիրքերը, իսկ որոշ դեպքերում՝ անգամ հաղթել:

Մակրոնի կուսակցությունը 3-րդ տեղում է: Շատ մեծ է հավանականությունը, որ արդյունքում հենց աջ ծայրահեղականները կձևավորեն խորհրդարանական մեծամասնություն և կառավարություն, որի ղեկավարն ամենամեծ հավանականությամբ կլինի «Ազգային միավորում» կուսակցության ֆորմալ առաջնորդ Ջորդան Բարդելան, ով հաստատել է, որ պատրաստ է ստանձնել վարչապետի դերը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Արդյո՞ք ծայրահեղ աջ կառավարության ձևավորման հեռանկարը կարող է իր մեջ վտանգներ ունենալ մեզ համար: Ազգությամբ հայեր կա՞ն ընտրված պատգամավորների թվում:

Թեմայի մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP