10:47 02.07.2024
ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները մի շարք կազմակերպություններում, բնակավայրերում, ուսումնական հաստատություններում կազմակերպել և անց են կացրել հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, գործնական պարապմունքներ, սեմինար-դասախոսություններ և իրազեկման աշխատանքներ՝ միտված բարձրացնելու բնակչության պատրաստվածությունը և աղետներին դիմակայունությունը։
Հունիսի 21-ին Արմավիրի մարզի Արմավիր համայնքում անցկացվել է «ՀԱԷԿ-ում միջուկային և (կամ) ճառագայթային վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն:
Ուսումնավարժության անցկացման նպատակներն էին կատարելագործել համայնքի ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման, որոշումների ընդունման, բարելավել ուժերի պատրաստականությունն աղետի գոտում՝ փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:
Մասնակցում էին ՄՓՎ անձնակազմը, համայնքապետարանի աշխատակազմը, համայնքի արտակարգ իրավիճակների և տարահանման հանձնաժողովները, Արմավիր համայնքի մի շարք բնակավայրերի վարչական ղեկավարները:
Քննարկվեցին բնակչության պաշտպանության, արձագանքող ուժերի առկա հնարավորությունների և արտակարգ իրավիճակներում փոխհամագործակցության վերաբերյալ հիմնահարցեր:
Հունիսի 17-ից 21-ը ՀՀ ՆԳՆ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում անցկացվել է «Փրկարարական աշխատանքների իրականացումը ՃՏՊ-ի ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են ստորաբաժանումներից թվով 6 փրկարարական ծառայողներ:
Հրդեհների դեմ պայքարելու կարողությունների հզորացումը և հրդեհների առաջացման սկզբնական փուլում արագ արձագանքման կազմակերպումը կարևորելով ամսվա ընթացքում «Քարակերտի թիվ 2-րդ միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում, «Շուշան» մանկապարտեզ ՀՈԱԿ-ում և «Անուլ-Հ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ում անց են կացվել համապատասխանաբար «Հրդեհաշիջումը տանիքում», «Տարհանում և հրդեհաշիջում պահեստում բռնկված հրդեհի ժամանակ» և «Հրդեհ գազալցակայանի լիցքավորման կետում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ:
Դասախոսություններ, տեսական և գործնական պարապունքներ են անցկացվել նաև Կոտայքի մարզի մի շարք օբյեկտներում՝ մասնավորապես մի շարք կրթական և նախակրթական ուսումնական հաստատություններում, «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Տրանսգազ» ՍՊԸ-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանում։
Դասախոսությունների ժամանակ ուսումնասիրվել են «Օդային տագնապ ազդանշանի ժամանակ վարվելակերպի կանոնները», «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման կազմակերպումը և իրականացումը», «Երկրաշարժի ժամանակ բնակչության վարվելակերպի կանոնները» և «Բնակչության տարահանման կազմակերպում» թեմաները, որոնք անց են կացվել ինտերակտիվ տարբերակով և միաժամանակ ուսուցանվողները քննարկումների և հարց-պատասխանի միջոցով հնարավորություն են ստացել ամրապնդել ստացած գիտելիքները։
«Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲԸ-ում և «ՀրազՋԷԿ»-ի տարածքում համապատասխանաբար ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել նաև «Հրդեհաշիջման և տարահանման աշխատանքների կազմակերպում և իրականացում արտադրական օբյեկտում բռնկված հրդեհի դեպքում» և «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը բլոկային մասի կաթսատուրբինային արտադրամաս-2-ի 3-րդ գազաագրեգատի յուղի բաքի արտահոսքից բռնկված հրդեհի դեպքում» թեմաներով հատուկ տակտիկակական ուսումնավարժություններ՝ հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման, ինչպես նաև դրանց հետ կապված վթարային-փրկարարական աշխատանքներ անցկացնելու նպատակով։
Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից մարզային քաղաքացիական պաշտպանության ծառայությունների շտաբի պետերի հետ անցկացվել է 2024թ. 2-րդ եռամսյակի հրամանատարական պատրաստության պարապմունքներ՝ ՀՀ օրենքը «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և ՀՀ օրենքը «Քաղաքացիական պաշտպանության մասին» թեմաներով, որոնք նպատակ ունեին կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները՝ ՔՊ միջոցառումների իրականացման ընթացքում որոշումների կայացման ուղղությամբ։
15:22 01.07.2025
Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել Եկատերինբուրգում իրադարձությունների կապակցությամբԱդրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Եկատերինբուրգում Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից Ադրբեջանի երկու քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց «դիտավորյալ սպանության փաստի առթիվ»։ Այս մասին հայտնել է դատախազության մամուլի ծառայությունը։ Հարուցվել է քրեական գործ յոթ հոդվածներով, այդ թվում՝ առանձնակի դաժանությամբ կամ ընդհանուր վտանգավոր եղանակով կատարված սպանություն, երկու կամ ավելի անձանց սպանություն, պաշտոնեական լիազորությունների […] ...
15:14 01.07.2025
Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է․ ՄիրզոյանՀունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև․ «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների […] ...
15:07 01.07.2025
Երևանի պարեկները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը՝ կալանքՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 29-ին մայրաքաղաքի Լեռ Կամսարի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ և 255-րդ հոդվածների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: ...
14:55 01.07.2025
Կայացել է Հայաստանի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստըՀունիսի 30-ին կայացել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Հանդիպման օրակարգը ներառել է հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել անվտանգության և պաշտպանության ոլորտում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև մտքեր են փոխանակվել տարածաշրջանային արդի թեմաների շուրջ: Կողմերը քննարկել են Եվրոպական Միության ճգնաժամային […] ...
14:48 01.07.2025
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 52 հայտ: ...