Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ ՔԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ ՔԿ

17:33 03.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է Արարատի մարզի բնակչին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպք։

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 55-ամյա բնակիչը, 2018թ․ մայիսին տեղեկանալով Արարատի մարզի 47–ամյա բնակչի և վերջինիս ընտանիքի անդամների սոցիալապես անապահով լինելու, աշխատանք կամ որևէ այլ զբաղմունք կամ մասնագիտություն չունենալու, անչափահաս երեխային նվազագույն կենցաղային պայմանների ապահովման համար միջոցների հայթայթման անհնարինության, եկամտի այլ աղբյուրների բացակայության մասին, օգտագործելով այդ հանգամանքներով պայմանավորված վերջինիս մոտ առաջացած վիճակի խոցելիությունը, առաջարկել է նրան Արարատի մարզի Հայանիստ գյուղում գտնվող անասնաֆերմայի տարածքում կատարել անասնապահի աշխատանք՝ խոստանալով վճարել ամսական 80.000-150.000 ՀՀ դրամ աշխատավարձ և տրամադրել բնակության կացարան։ Վերջինս, համաձայնելով առաջարկին, 2018թ. հունիսից ընտանիքի հետ տեղափոխվել ու բնակվել է հիշյալ անասնաֆերմայի տարածքում գտնվող շինությունում:

Շուրջ երկու ամիս նշված վայրում աշխատելու ընթացքում 55–ամյա տղամարդը 47–ամյա տղամարդուն չի վճարել աշխատավարձ, իսկ 5 հատ գոճիների սատկելուց հետո ծեծի է ենթարկել նրան՝ պահանջելով դրանց դիմաց վճարել 2.000.000 ՀՀ դրամ գումար կամ երեքից հինգ տարի անվճար աշխատել իր համար։ Սպանության ու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ հնչեցնելով՝ նա 47–ամյա տղամարդուն ստիպել է կազմել ձեռագիր փաստաթուղթ՝ 5 տարի ժամկետով անասնապահի աշխատանք կատարելու մասին, հակառակ պարագայում նա պետք է վճարի 55–ամյա տղամարդու կողմից վերցված բոլոր վարկերի գումարները և տարաժամկետ վճարման պայմանով ձեռք բերված բնակարանի գումարը:

Դրանից կարճ ժամանակ անց 47–ամյա տղամարդու կինը մանկահասակ երեխայի հետ հեռացել է նշված վայրից, իսկ 2018թ․ նոյեմբերի վերջերին, 55–ամյա տղամարդու պահանջով, անասնապահությունը շարունակելու և ստանձնած պարտավորությունները կատարելու համար 47–ամյա տղամարդը մոր հետ տեղափոխվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղ, որտեղ բնակվել են անասնագոմի մեջ առանձնացված սենյակում՝ զուրկ կենցաղային տարրական պայմաններից:

55–ամյա տղամարդը, 47–ամյա տղամարդու անձնական կախվածությունը և վիճակի խոցելիությունն օգտագործելով, վերջինիս շահագործումը շարունակելու նպատակով, 2018թ․ նոյեմբերից մինչև 2023թ․ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում պարբերաբար բռնություն է կիրառել վերջինիս նկատմամբ՝ ձեռքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, սպանության, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնելով ստիպել է, որ բացի անասնապահի աշխատանքից, կատարի նաև շինարարական աշխատանքներ և ապահովի անասունների բուժումը։

Անասունների սատկելու դեպքում 55–ամյա տղամարդը մեղադրել է 47–ամյա տղամարդուն և նշել, որ վերջինիս 2.000.000 ՀՀ դրամ գումարը շուրջ 5 տարվա աշխատանքի արդյունքում ոչ թե պակասել է, այլ ավելացել՝ դառնալով 15.000.000 ՀՀ դրամ, ընդ որում, նշված տարիների ընթացքում 47–ամյա տղամարդն իր կատարած աշխատանքի դիմաց ստացել է ընդամենը շուրջ 25.000 ՀՀ դրամ գումար:

Այդ ընթացքում 55–ամյա տղամարդը, շարունակելով իր հանցավոր գործողությունները, 2019 թվականի սեպտեմբերին, որպես պարտավորությունների կատարում, ինչպես նաև 47–ամյա տղամարդու նկատմամբ մեղմ վերաբերվելու դիմաց, պահանջել է իրեն փոխանցել վերջինիս մոր կենսաթոշակի գումարը։ Արդյունքոմ՝ մինչև 2023 թվականի օգոստոս ամիսը 47–ամյա տղամարդը նրան է փոխանցել շուրջ 2.075.000 ՀՀ դրամ գումար:

Արարատի մարզի բնակչին հաջողվել է ստեղծված շահագործման վիճակից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում նշվածի կապակցությամբ ստացվել են համապատասխան օպերատիվ տեղեկություններ, ինչից հետո վերջինս և նրա մայրը ներկայացրել են համապատասխան հաղորդումներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 55–ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP