18:57 03.07.2024
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բադր Աբդել Աթիին՝ Եգիպտոսի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել մինչ այդ նշված ոլորտը ղեկավարած Սամեհ Շուքրիին: Այս մասին Արարատ Միրզոյանը գրառում է կատարել «X»-ի իր միկրոբլոգում:
Նորանշանակ նախարարին ուղղված ուղերձում Արարատ Միրզոյանը նշել է.
«Ջերմորեն շնորհավորում եմ պարոն Բադր Աբդել Աթիին՝ Եգիպտոսի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։ Եգիպտոսը բարեկամ և վստահելի գործընկեր է Հայաստանի համար, և անհամբերությամբ սպասում եմ սերտորեն համագործակցելուն՝ երկկողմ կապերի հետագա ամրապնդման և բազմակողմ ֆորումներում համագործակցության նպատակով»:
Արարատ Միրզոյանը նաև բարձր է գնահատել Եգիպտոսի ԱԳ նախկին նախարար Սամեհ Շուքրիի հետ համագործակցությունը:
«Հաճելի և պատվաբեր էր աշխատել արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ՝ ամրապնդելու Հայաստանի հարաբերությունները բարեկամ Եգիպտոսի հետ։ Մենք համատեղ նպաստել ենք Հայաստանի և Եգիպտոսի բարձր մակարդակով քաղաքական երկխոսությանը և ավելի լայն համագործակցությանը։ Դա իսկապես գնահատվել է»,- գրել է Արարատ Միրզոյանը:
I extend warmest congratulations to Mr. Badr Abdel-Aty on being appointed as Foreign Minister of #Egypt.
🇪🇬 is a friendly & reliable partner for 🇦🇲, & I look forward to working closely towards further strengthening bilateral ties & cooperation w/in multilateral foras.@MfaEgypt
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) July 3, 2024
Was pleasure & privilege to work with FM Sameh Shoukry to enhance #Armenia’s relations with friendly #Egypt. Jointly we have contributed to 🇦🇲-🇪🇬 high-level political dialogue & broader cooperation. It has been truly appreciated! pic.twitter.com/FirXqm8pvf
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) July 3, 2024
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...