12:20 04.07.2024
Հայաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 4-ի նիստում քննարկեց և հաստատեց Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացնելով որոշման նախագիծը, ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը տեղեկացրեց, որ աջակցության ծրագրի շահառու են հանդիսանում այն անձինք, որոնք անշարժ գույքի նկատմամբ ունեն սեփականության իրավունք։
«Չենք պահանջում սեփականության իրավունքի վերաբերյալ պետական գրանցում, քանի որ տվյալ անձինք անշարժ գույքի իրավունք կարող են ձեռք բերած լինել օրենքով, դատարանի վճռով, գործարքով, որպես ժառանգություն կամ ցանկացած այլ օրինական եղանակով»,-ասաց Ղազարյանը։
Նրա խոսքով՝ փոխհատուցման ենթակա վնասների տեսակներից են բազմաբնակարան շենքի բնակարան կամ անհատական բնակելի տանը, կենցաղային առաջնային գույքին՝ գազօջախ, սառնարան, հեռուստացույց և այլն, պատճառված վնասները։ Այլ վնասների փոխհատուցմանն անդրադարձ է կատարվելու առանձին։
Եթե որևէ տուժած ֆիզիկական անձ ներկայացված կարգով չի հանդիսանա շահառու, ապա պատճառված վնասը մեղմելու համար նրան կարող է տրամադրվել սոցիալական աջակցություն։
Անդրադառնալով վնասի փոխհատուցման մանրամասներին՝ Ղազարյանն ընդգծեց, որ բազմաբնակարան շենքի բնակարանի կամ անհատական տան կորստի դեպքում ֆիզիկական անձին կտրամադրվի փոխհատուցում՝ վկայագրի միջոցով բնակարան կամ անհատական տուն ձեռքբերելու նպատակով։ Կորուստ կհամարվի տուժած ֆիզիկական անձի բնակարանի կամ առանձնատան ոչնչացումը, փլուզումը կամ վթարային քանդման ենթակա 5-րդ կամ 4-րդ աստիճանի վնասվածության դառնալու փաստը, որն անհնար է դարձնում մարդու բնակվելը և բնական կենսապահովումը։
Անշարժ գույքին պատճառված մյուս վնասների դեպքերում ,եթե կորուստ չէ, կտրամադրվի վերանորոգման համար փոխհատուցում։ Վնասի փոխհատուցման չափը կախված կլինի գույքի մակերեսից։ Փոխհատուցումը կտրամադրվի բնակելի գույքի մակերեսին համաչափ 1 քառակուսի մետր հաշվով՝ առավել տուժած բնակավայրերում՝ 60 հազար ՀՀ դրամ, իսկ մյուս բնակավայրերում՝ 40 հազար դրամի չափով։
Կսահմանվի մակերեսի առավելագույն չափ 80 քառակուսի մետր։ Առանձնատների դեպքում առաջին հարկում կարող են լինել օժանդակ մեծ մակերեսներ, որոնք գրանցված են որպես բնակելի։ Ավելի բարդ մեխանիզմների չդիմելու համար որոշվել է սահմանափակել հատուցման ենթակա մակերեսների չափը։
Առաջնային կենցաղային գույքի գնման համար յուրաքանչյուր բնակարանի հաշվով կտրամադրվի 1 միլիոն 200 հազար ՀՀ դրամ՝ անշարժ գույքի կորստի դեպքում կամ առավել տուժած բնակավայրերում, և 800 հազար դրամ՝ մյուս բնակավայրերում։
Բոլոր դեպքերում աջակցությունը կփոխանցվի շահառուների բանկային հաշվին։ Աջակցության առնվազն 60 տոկոսը կօգտագործվի անկանխիկ եղանակով: Ընդ որում, քարտով վճարումը կհամարվի անկանխիկ։ Մյուս 40 տոկոսը կարող է կանխիկացվել։
Նորոգման գումարը կտրամադրվի 4 հավասար մասերով։ Յուրաքանչյուր հաջորդ հատկացումից առաջ կստուգվի նախորդ մասի անկանխիկ օգտագործման պահանջը։
Նույն սկզբունքով կհատկացվի առաջնային գույքի ձեռքբերման աջակցությունը, սակայն երկու մասով։ Նորոգման աշխատանքների առաջընթացը կհսկեն մարզպետարաններն ու համայնքները։ Բանկի կողմից յուրաքանչյուր հաջորդ հատկացումից առաջ կպահանջվի նրանց դրական եզրակացությունը։
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...