19:30 12.09.2018
ՄԱՀՀԻ փորձագետ, քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը վերջնական գնահատականներ տալու համար մի փոքր ժամանակ է պետք, քանի որ դեռ լուրջ ձեռքբերումներ չեն եղել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ առայժմ նկատում է մի բան՝ երկուստեք փոխվստահության խնդիր կա, մանավանդ Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ:
Ըստ փորձագետի` Հայաստանի նոր իշխանությունները, մանավանդ վարչապետը, փորձում են փարատել Ռուսաստանի մտավախությունները և ասել նրան, որ Ռուսաստանը չխառնվի Հայաստանի ներքին գործերին, միաժամանակ, իրենք կարողանան որոշակի բարեփոխումներ անել, կոռուպցիայի դեմ պայքարել և այլն:
«Սա սովորական աշխատանքային այց էր, սպասելի էլ չէր, որ մեծ արդյունքներ կգրանցվեն, առայժմ, կարծես թե, կողմերը փորձում են ընդհանուր հայտարարի գալ որոշ հարցերում, փորձում են ընդհանուր համագործակցության շրջանակները գծել, որոշել հետագա համագործակցության ձևաչափը և շրջանակները, ստուգողական-հետախուզական այցեր են, և կողմերը փորձում են ընդհանուր լեզու գտնել»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Հայաստանը փորձում է նորից սիրաշահել Ռուսաստանին, Վարդանյանը պատասխանեց, որ իսկապես կա նման բան, բայց պետք է փորձել հասկանալ, թե ինչ է դրա դիմաց ստանալու Հայաստանը: Նրա խոսքերով` առայժմ չի նկատվում, թե ինչ պետք է ստանա, իսկ քաղաքականությունը հաճախ «դու` ինձ, ես` քեզ» սկզբունքով գործող մի մեխանիզմ է: Քաղաքագետը հույս հայտնեց, որ մեր երկրի իշխանությունների կողմից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու դիմաց, որը, նրա գնահատմամբ, ակնհայտորեն ռուսական նախաձեռնություն է, Հայաստանը պետք է շատ լուրջ բաներ ստանա մեկ այլ հարցում:
«Ենթադրում եմ, որ իշխանությունները կփորձեն հասնել նրան, որ Հայաստանում ռուսական գազի սակագինը կէժանացվի կամ զենք-զինամթերք ձեռք կբերվի, մանավանդ, որ խոսքը ռուսական կործանիչների ձեռքբերման մասին է: Բանակցություններն ընթացքի մեջ են, պետք է փորձել հասկանալ, թե ինչ է դրա դիմաց ստանալու Հայաստանը: Առայժմ, կարծես թե, դա ներկայացվում է որպես հայ-ռուսական հումանիտար համագործակցության հրաշալի օրինակ, բայց թե ինչ ենք ստանալու դրա դիմաց, առայժմ իշխանություններն այդ մասին չեն բարձրաձայնում»,- նշեց քաղաքագետը:
Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը, ըստ Վարդանյանի, որոշակի մտավախությունների տեղիք կարող է տալ: Նա, սակայն, հույս հայտնեց, որ իշխանությունները, ամեն դեպքում, գնահատել են ռիսկերը: Քաղաքագետի խոսքերով` մտավախություններից մեկն այն է, որ դա կարող է առաջացնել Արևմուտքի, մասնավորապես` ԱՄՆ-ի զայրույթը:
«Տեսակետ կա, որ Հայաստանը նույնիսկ կարող է պատժամիջոցների տակ ընկնել: Հուսով եմ, որ բոլոր այս ռիսկերը գնահատվել են, Հայաստանը գնահատել է ԱՄՆ-ի հնարավոր հակազդեցությունը, կամ նույնիսկ այդ հարցը քննարկվել է ԱՄՆ-ի հետ, հուսով եմ, որ հայկական սակրավորների և հումանիտար առաքելություն իրականացնողների ստորաբաժանումը միայն Հալեպում կլինի, որտեղ անհամեմատ ավելի հանգիստ է, այլ շրջաններ չեն ուղարկի, և բոլոր այս ռիսկերը հուսով եմ, որ իշխանությունները գնահատել են»,- ասաց նա:
Վարդանյանը համոզված է, որ Ռուսաստանի իշխանությունների կողմից բարձրացվել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և այդ հարցի միջոցով փորձ է կատարվել ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա: Նա հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, կարողացել է չեզոքացնել այդ ճնշումները, և այսուհետ էլ թույլ չի տրվելու Ռուսաստանին միջամտել Հայաստանի ներքին գործերին:
Քաղաքագետի խոսքերով` այն, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկու անգամ խոսեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, վկայում է այն մասին, որ Ռուսաստանում անտարբեր չեն Ռոբերտ Քոչարյանի ճակատագրի նկատմամբ, կամ էլ դա ուղղակի պատրվակ է Հայաստանի ներքին գործերին միջամտելու համար:
«Ես շատ եմ կարևորում, որ այդ հանդիպման ընթացքում Փաշինյանը իր ուղերձում հստակ հայտարարեց, որ երկու երկրները պետք է հարգեն միմյանց և չխառնվեն միմյանց ներքին գործերին»,- նշեց քաղաքագետը:
Հարցին` Ռուսաստանի վստահությունն ի՞նչ գնով պետք է ձեռք բերվի, արդյո՞ք դա ենթադրում է նաև հավասար հարաբերություններ, թե սոսկ վերադաս-ստորադասի կարգավիճակ, Վարդանյանը պատասխանեց, որ Հայաստանի ներկա իշխանությունները պետք է չանեն այն սխալները, որ արել են նախկին իշխանությունները, և որոնք ճակատագրական եղան: Նա հիշեցրեց` երկրորդ նախագահի ժամանակ Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք օբյեկտներ հանձնվեցին Ռուսաստանին, երրորդ նախագահն էլ հետագայում այդ ճանապարհով էր գնում, մինչև 2016թ. ապրիլյան իրադարձությունները, և միայն դրանից հետո Հայաստանի իշխանությունները սկսեցին, կարծես թե, որոշ «հավակնություններ» ներկայացնել Ռուսաստանին, դրանից հետո Երևանում` Մեդվեդևի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը որոշակի ակնարկներ արեց Ռուսաստանի կողմից որոշակի պարտավորվածություններ չիրականացնելու մասին, բացի դրանից՝ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում խոսվեց այդ կառույցի ոչ լիարժեք գործելու և այլնի մասին:
«Նիկոլ Փաշինյանը պետք է չգնա այն ճանապարհով, որով գնացել են Հայաստանի նախկին իշխանությունները: Իհարկե, պետք է ցույց տալ, որ Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ կտրուկ ռևերանսներ չի կատարելու, բայց դա չի նշանակում, որ բոլոր հարցերում պետք է զիջումների գնալ Ռուսաստանի հետ: Կան հարցեր, որտեղ որևէ զիջում Ռուսաստանին անթույլատրելի է»,- ասաց նա:
17:11 01.05.2025
Կոտայքի մարզում բախվել են «Tesla»-ն և «Hyundai»-նԱյսօր՝ մայիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Աբովյան քաղաքի մուտքի մոտ, բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 55-ամյա Անդրանիկ Թ․-ի վարած «Tesla» և 48-ամյա Արթուր Ս․-ի վարած «Hyundai» մանիշների ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են […] ...
17:00 01.05.2025
Իսրայելը պատրաստ է վճռական հարված հասցնել ՀԱՄԱՍ-ին. գլխավոր շտաբի պետԻսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ են մոտ ապագայում ջախջախիչ հարված հասցնել Գազայի հատվածում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը։ «ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները դեռ պատանդ են պահում մեր 59 եղբայրներին ու քույրերին, Իսրայելի պաշտպանության ուժերը պատրաստ են արմատականներին վճռական հարված հասցնել։ Մենք կօգտագործենք մեր տրամադրության տակ եղած բոլոր ուժերը, կմեծացնենք գործողությունների տեմպերը […] ...
16:53 01.05.2025
Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ հանդիպումից (3-3) հետո խոսել է կիսապաշտպան Լամին Յամալի մասին։ Իսպանացին մեկ գոլ ունի իր ակտիվում այդ հանդիպմանը։ «Վերջին ութ կամ ինը տարիների ընթացքում ես Լամին Յամալի նման ֆուտբոլիստ չեմ տեսել։ Մենք ստիպված էինք նրա դեմ երեք ֆուտբոլիստ դնել, որովհետև «Բարսելոնան» ազատ տարածք ուներ։ Յամալը մեզ […] ...
16:45 01.05.2025
Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթըԻրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանումը։ «Արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանում ֆիզիկական և իրավաբանական, ինչպես նաև մի շարք այլ երկրներում ֆիզիկական անձանց դեմ՝ Իսլամական Հանրապետության հետ տարբեր տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության պատրվակով», – ասվում է Իրանի ԱԳՆ […] ...
16:35 01.05.2025
Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվելԱյսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաննեոում Երևանի բնակիչ 47-ամյա Արմինե Հ.-ն իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Hyundai» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...
16:27 01.05.2025
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբԱպրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […] ...