Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+20.09 oC

Էդուարդ Շարմազանովն ընդունել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղարին

16:30 12.09.2018

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀԱՊԿ ԽՎ պատասխանատու քարտուղար Պյոտր Ռյաբուխինի հետ, հայտնում են ԱԺ լրատվական բաժնից:

Զրուցակիցները կարևորել են ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդումը, անդրադարձել կառույցում հայկական պատվիրակության գործունեությանը:

Կողմերը քննարկել են հոկտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի իններորդ լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր:

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի կարևորությանը ՀՀ անվտանգության ապահովման գործում, Էդուարդ Շարմազանովը նշել է.

«ՀԱՊԿ-ն ունի առանցքային նշանակություն մեր երկրի անվտանգության ապահովման գործում, և այդ առումով ՀԱՊԿ-ին անդամակցելն այլընտրանք չունի»:

Հանդիպմանը ներկա էր ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի մշտական ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը

17:08 05.05.2025

Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը

«Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 34-րդ տուրում սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթել է Վիգոյի «Սելտային»: Դուբլ է գրանցել ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն: Գործող չեմպիոնը 75 միավորով երկրորդն է, առաջատար կատալոնական «Բարսելոնայից» ետ է չորս միավորով: Հաջորդ տուրում մադրիդցիները կհյուրընկալվեն հենց «Բարսելոնային»: «Սելտան» 46 միավորով 7-րդն է: ...

Մահացել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը

17:02 05.05.2025

Մահացել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը

89 տարեկանում մահացել է ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ, ԵՊՀ նախկին ռեկտոր, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը։ Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936թ. մայիսի 1-ին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանում։ 1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ։ 1960-1960 թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1964-1968 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները

16:58 05.05.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թթ. ծրագրի ցուցանիշները: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի ընթացքի, մասնավորապես՝ ըստ բնակավայրերի իրականացված գործարքների ժամանակագրության, ակտիվության և կարգավիճակի վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2025 թ. մայիսի 1-ի […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

16:54 05.05.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցեր: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման ընթացքի շուրջ։ Կողմերը քննարկվել են նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027 թվականների համար […] ...

Ձերբակալված երիտասարդի խուզարկությամբ 10 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել

16:50 05.05.2025

Ձերբակալված երիտասարդի խուզարկությամբ 10 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել

Մայիսի 2-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողներն ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Երևանի Աճառյան փողոցում ձերբակալել և իր վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության Ավանի բաժին են տեղափոխել մայրաքաղաքում բնակվող 25-ամյա երիտասարդի: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 9 և թղթե մեկ փաթեթ` […] ...

Երևանի Սարալանջի փողոցում բախվել են «BMW»-ները

16:46 05.05.2025

Երևանի Սարալանջի փողոցում բախվել են «BMW»-ները

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Սարալանջի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Սամվել Օրդուխանյանի վարած «BMW» մակնիշի և 33-ամյա Մհեր Սարգսյանի վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով տուժածներ չկան: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Ս. Օրդուխանյանի վարած «BMW»-ում առաջացած անսարքությունը, ինչի հետևաքով […] ...

BACK_TO_TOP