Մանվել Գրիգորյանը խոստանում է պատժել թուրք-ազերիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Մանվել Գրիգորյանը խոստանում է պատժել թուրք-ազերիներին

10:45 01.04.2018

Ապրիլյան պատերազմի երկրորդ տարելիցի առթիվ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը հանդես է հայտարարությամբ.  

Եռասերունդ երկրապահ կամավորականների միությունը, հանրապետության բոլոր երկրապահները, 5-րդ բրիգադի մարտիկները, պատանի, երիտասարդ երկրապահները, աշխարհասփյուռ հայ ազգն այսօր խնկարկում են 2016 թվականի ապրիլյան պատերազմի զոհերի վառ հիշատակը: Երկու տարի առաջ, ապրիլի 1-2-ի գիշերը, թուրք ազերին, մոռացած 1989-94 թվականի դասերը, մոռացած, թե ինչպես էր 94-ի մայիսին հրադադար մուրում, միլիարդավոր դոլարների զենքի ձեռքբերումից մթագնած ուղեղով, լայնամասշտաբ ռազմական հարձակում սկսեց Արցախի Հանրապետության սահմանների ամբողջ երկայնքով: Արցախի Հանրապետությունն ու նրա անկախության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը, հայկական բանակը պատվով դիմակայեց հանկարծահաս հարձակմանը: Մի քանի օրվա ընթացքում հայկական զինուժը դարձավ իրադրության տերն ու դարձյալ հարկադրեց Ադրբեջանի քաղաքական, ռազմական ղեկավարությանը՝ մոսկվաներում ընկած, կրակի դադարեցման միջնորդներ որոնել: Ապրիլյան պատերազմի ընթացքը բեկելու, նենգաբարո ոսոխին իր տեղը ցույց տալու հարցում կարեւոր ներդրում ունեցավ Երկրապահը: Մենք հաշված ժամերի ընթացքում հայտնվեցինք առաջնագծում՝ հայ դիրքապահ զինվորի կողքին: Երկրապահները լրացրին մարտական հենակետերում, ջոկերում, դասակներում առկա բոլոր բացերը: Ապրիլյան պատերազմին մասնակցեցին ավելի քան 5 000 երկրապահ կամավորական՝ ինչպես 1989-94 թվականների պատերազմի մասնակիցներ, այնպես էլ՝ երիտասարդ երկրապահներ, ովքեր այդ կերպ հիմնավորեցին, որ հայրենասիրական դաստիարակությունը Երկրապահում ճիշտ հիմքերի վրա է դրված: Հազարավոր երկրապահ կամավորականներ էլ ցուցակագրվել եւ սպասում էին առաջնագիծ մեկնելու՝ իրենց հերթին: Ապրիլյան պատերազմին մասնակցեց ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունը: Հայկական զինուժը հստակորեն կատարեց մարտական առաջադրանքը՝ թշնամու առաջխաղացումը կասեցվեց, թշնամին շպրտվեց իր բույնը: Սակայն ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմն ունեցավ հազարից ավելի վիրավոր եւ հարյուրից ավելի զոհ՝ արծիվ տղաներ, որ գիտակցված մահն ընտրելով՝ անմահացան եւ հիմա երկնքի արքայությունից են հսկում մեր անդորրը: Այս քաջերը գնացին, միախառնվեցին 1989-ի պատերազմի զոհերին, բոլոր ժամանակների մեր սուրբ նահատակներին: Ապրիլյանի ժամանակ 14 զոհ էլ Երկրապահն ունեցավ, ինչպես նաեւ՝ մի քանի տասնյակ վիրավորներ, հաշմանդամներ, թեպետ՝ բոլորն էին երկրապահ: Երկրապահը հերթական անգամ ապացուցեց, որ հավատարիմ է երդմանը: Այսօր էլ կրկնում ենք՝ միշտ պատրաստ ենք պատժել թուրք ազերիների բոլոր սադրանքները: Մեր բանակը հզոր է, մենք վստահում ենք նոր սերնդին, ինքներս ենք հայրենասիրական դասընթացներով պետության լիարժեք քաղաքացիներ կրթում, բայց եւ կրկնում ենք՝ ցանկացած անհրաժեշտ պահի կհայտնվենք խրամատում: Եռասերունդ Երկրապահը խոնարհվում է ապրիլյանի զոհերի հիշատակի առաջ, խոնարհվում է բոլոր ժամանակների մեր նահատակների առաջ: Հավերժ փառք հանուն հայրենիքի ընկած բոլոր քաջերին: Հավերժ փառք աշխարհասփյուռ հայ ազգին, Հայաստանի Հանրապետությանն ու Արցախի հայկական պետությանը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP