19:06 12.09.2018
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց ներդրումային և տնտեսական քաղաքականության մասին և մասնավորապես հարցում նշեց.
«Ես հասկանում եմ, որ դուք ֆրանսերենի դասերի, հանրահավաքների և կոռուպցիայի դեմ պայքարի արանքում դժվարանում եք տնտեսությամբ զբաղվել, բայց ես պետք է տեղեկացնեմ շատ մտահոգիչ փաստի մասին: Միջազգային վերլուծաբանները հրապարակել են մի թիվ, որը վերաբերում է երկրորդ եռամսյակին, ըստ որի՝ ՀՀ-ում ներդրումների ծավալը նվազել է 43%-ով»,-ասաց Կարինե Աճեմյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ Փաշինյանի՝ ՌԴ-ում գործարարների հետ հանդիպումից հետո մամուլում մի շարք հրապարակումներ եղան ու գործարարներ եղան, որոնք հայտարարեցին, որ կարող են իրենց ակտիվները հանել ՀՀ-ից:
Հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ բոլոր միջազգային կառույցները բոլոր ժամանակներում արձանագրել են, որ ներդրումային միջավայրի համար կա 3 հիմնական խոչընդոտ, որոնցից առաջինը կոռուպցիան է, երկրորդը՝ մենաշնորհը, օլիգարխիան և երրորդը՝ կոռումպացված դատական համակարգը:
«Ես կարծում եմ, որ մենք հենց ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ենք առաջին հերթին լրջագույն պայքար մղում կոռուպցիայի դեմ: Կարող ենք ասել, որ, ըստ էության, կոռուպցիան Հայաստանում ջախջախված է, մենաշնորհներ չկան ՀՀ-ում և անկախ դատական համակարգի ձևավորումը ընթացքի մեջ է»,- ասել է վարչապետը և հավելել, որ հունիսին ունեցել ենք 9.6 % տնտեսական ակտիվության ցուցանիշ, հուլիսին՝ 11.1 %:
Վարչապետը նշել է, որ վերոնշյալ ցուցանիշները, ըստ էության, շատ լուրջ են, ինչպես նաև բանկային համակարգում այսօր ավանդներն ավելի են, քան երբևէ: Վերջին ամիսներին բանկային համակարգի ակտիվները աճել են շուրջ 100 մլն դոլարով:
«Իսկ ինչ վերաբերում է Ձեր նշած ժամանակահատվածին՝ երկրորդ եռամսյակի երկու ամիսները ապրիլ, մայիս և հունիս ամիսներն են: Ապրիլին և մայիսին, այո՛, ցավոք, ձեր խմբակցության հետ կապ ունեցող մի շարք անձինք որոշել էին իրենց փողերը ՀՀ-ից հանել և դրա համար էլ արդյունքում ստացվել են ձեր նշած ցուցանիշները: Բայց ես հավաստիացնում եմ, որ այդ բոլոր փողերը կգտնվեն և հետ կբերվեն ՀՀ ու դրանով ձեր բոլոր մտահոգությունները կփարատվեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
19:18 06.07.2025
Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունըՈւկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...
19:00 06.07.2025
Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերըԻլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...
18:40 06.07.2025
Քուվեյթը աջակցում է սեռական կողմնորոշման հարցում Պուտինի դիրքորոշմանըՔուվեյթը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշմանը սեռերի հարցում և նաև ցանկանում է երկխոսություն զարգացնել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամ շեյխ Մոհամմեդ Ֆեյսալ ալ-Ֆուլլայջը Մոսկվա կատարած այցից հետո։ «Ես ուրախ եմ Ռուսաստանում գտնվելու համար։ Ինձ շատ է դուր գալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որ տղամարդը պետք […] ...
18:20 06.07.2025
Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանցՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...
18:00 06.07.2025
ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասինՄիացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...
17:40 06.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասինԻսրայելական ուժերը Գազայի հատվածի հյուսիսում սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը։ «Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության ուժերը, հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել և սպանել են ահաբեկիչ Ռամզի Ռամդան Աբեդ Ալի Սալեհին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարն էր Սթրիփի հյուսիսային մասում», – ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականների տվյալներով՝ հարվածի […] ...