19:08 11.07.2024
ԱՄՆ-ում ավարտին մոտեցող Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հանդիպումը Կոլումբիայի և Ուրուգվայի հավաքականների միջև ավարտվել է սկանդալով։
Խաղից հետո զանգվածային բախում է տեղի ունեցել ուրուգվայցի ֆուտբոլիստների ու կոլումբացի երկրպագուների միջև։
Ֆանատները տրիբունայից անպատվել ու միջնամատ են ցույց տվել անգլիական «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսին, որը շիշ է նետել երկրպագուների ուղղությամբ։ Սկսվել է բախում, որի ժամանակ երկրպագուներից մեկը հարվածել է Նունյեսին։
Հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո էլ Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը փորձել է հարաբերություններ պարզել կոլումբացիների պաշտպան Միգել Բորխեի հետ։
Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականը հաղթել էր նվազագույն հաշվով ու 23 տարվա ընդմիջումից հետո դուրս եկել Կոպա Ամերիկայի եզրափակիչ։ Բոլոր մրցաշարերում կոլումբացիների անպարտելի շարքը հասավ 28 խաղի։ Ուրուգվայի հավաքականը 13 տարի չի կարողանում դուրս գալ այս մրցաշարի եզրափակիչ։
12:04 10.05.2025
Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիրԳոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...
11:44 10.05.2025
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ ReutersՋամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
11:32 10.05.2025
Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...
11:26 10.05.2025
Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկելԱպրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...
11:15 10.05.2025
Մակրոնը, Մերցը․ Սթարմերը և Տուսկը ժամանել են ԿիևՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև՝ այն տեղեկությունների ֆոնին, որ եվրոպական երկրները շուտով մտադիր են հանդես գալ հրադադարի նախաձեռնությամբ՝ ամերիկյան նախաձեռնությանը նման։ Այս մասին հաղորդում է ուկրաինական «Public. News» պարբերականը։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Կիևում բանակցությունները կանցկացվեն այսպես կոչված […] ...