Ավտովթար Կոմիտասի պողոտայում. 3 հոգի հիվանդանոցում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+24.09 oC

Ավտովթար Կոմիտասի պողոտայում. 3 հոգի հիվանդանոցում են

09:17 02.04.2018

Երեկ՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ԱԻՆ-ից հայտնում են, որ երեկոյան ժամը 10-ն անց 50-ի սահամաններում Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «Mercedes-Benz CLS» մակնիշի 35 DA 447 և «Toyota Corolla» մակնիշի 34 RZ 470  պետհամարանիշերով ավտոմեքենաները: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի 28 և 29-ամյա ուղևորներները տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

«Mercedes-Benz CLS» մակնիշի ավտոմեքենայի 35-ամյա ուղևորն էլ հոսպիտալացվել է Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի գազի արտահոսքը:

 

Լուսանկարը՝ shamshyan.com կայքի

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 17.06.2025

SHANTNEWS

Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

17:56 17.06.2025

Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել է

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...

ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %

17:45 17.06.2025

ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %

Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱ

17:36 17.06.2025

«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱ

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...

Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել է

17:28 17.06.2025

Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել է

Հունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...

Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպան

17:19 17.06.2025

Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...

BACK_TO_TOP