18:14 22.07.2024
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատությունների ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, դասընթացներին մասնակցում է շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից:
Նրանցից մեկը Լուսինե Ազատյանն է. նա ներկայացնում է Մինսկի Հայորդաց կրթօջախը, որը քաղաքում միակ հայկական կիրակնօրյա դպրոցն է:
Մասնագիտությամբ ծրագրավորող Լուսինե Ազատյանը 30 տարի է՝ ապրում է Մինսկում, հայերեն դասավանդում է 17 տարի:
«Շատ պատահական է ստացվել իմ՝ դպրոցում աշխատելը: Պետք է որոշ ժամանակ փոխարինեի մանկապարտեզի դաստիարակչուհուն: Այդ ընթացքում դպրոցի ղեկավարությանը դուր եկավ՝ ինչպես եմ աշխատում, և ինձ առաջարկեցին դասավանդել մայրենի»,- պատմում է ուսուցչուհին:
Սփյուռքահայ ուսուցչուհին Հայաստանում վերապատրաստման ծրագրի մասնակցել է նաև 2011 թ.-ին, և սա նրա երկրորդ փորձառությունն է. մասնակցում է «Ուսուցում մեկօրյա դպրոցում» դասընթացի շրջանակում:
Հայորդաց դպրոցում, որտեղ աշխատում է Լուսինե Ազատյանը, այժմ սովորում է 4-16 տարեկան 60 երեխա՝ 7 խմբով.
«Աշխատում ենք այնպիսի բաժանում անել, որ յուրաքանչյուր խմբում նույն տարիքի և, եթե հնարավոր է, իմացության նույն մակարդակի երեխաներ ներառվեն՝ խուսափելով խառը դասարաններից: Դասավանդում ենք մայրենի, երգ, պար, հայոց պատմություն»: Դասագրքերի վերաբերյալ նա նշում է, որ այդ առումով կարծես թե որևէ խնդիր չի առաջանում. ԿԳՄՍ նախարարությունն ապահովում է անհրաժեշտ գրականությունը, թեև ցանկը մշտապես կարելի է համալրել նոր գրքերով:
Հայաստանից դուրս հայերենի դասավանդման հիմնական խնդիրը, ըստ ուսուցչուհու, լեզու չիմանալն է: «Խառնամուսնությունները հաճախադեպ են դարձել, և ընտանիքներում հայերեն գրեթե չեն խոսում, իսկ շաբաթը մեկ անգամ պարբերականությամբ լեզու սովորելը բարդ է»,- ասում է ուսուցչուհին:
Այդուհանդերձ, մանկավարժը վստահեցնում է՝ երեխաները սիրով են հաճախում դպրոց, որովհետև այնպիսի մթնոլորտ է ստեղծված, որ ոչ թե դպրոց են գնում, այլ ընտանիք:
«Կան երեխաներ, որ 200 կմ ճանապարհ են անցնում դպրոց հասնելու համար, և դա անում են անտրտունջ,- ասում է Լուսինե Ազատյանը և հպարտությամբ հավելում,- հաճախ լինում են նաև դեպքեր, երբ խառը ընտանիքներում հենց բելառուս մայրիկներն են իրենց երեխաներին բերում հայերեն սովորելու: Կան մայրիկներ, որոնք ևս ցանկություն են հայտնել սովորելու»:
Նա պատմում է, որ դպրոցում տարիքով ամենամեծ սովորողը եղել է աշակերտներից մեկի պապիկը, որը 60 տարեկան էր և պատկառելի ճանապարհ էր անցել. գիտնական էր՝ ուներ ակադեմիկոսի կոչում: Թոռնիկին հայկական դպրոց բերելիս նա որոշել է լրացնել տարիների բացը և սովորել հայերեն՝ ակադեմիկոսից դառնալով աշակերտ:
«Թեև ապրում ենք օտար միջավայրում, ու միշտ չէ, որ տարբեր խոչընդոտների պատճառով հաջողվում է հայերեն սովորել, բայց հայրենիքից հեռու գալիս է մի տարիք, երբ զգում ես մայրենի լեզվի կարիքը ու այդ բացը լրացնելու պահանջ ես ունենում: Հենց այդ ներքին պահանջից դրդված էլ շատ մեծահասակներ հայերեն սովորելու ցանկություն են հայտնում»,- նշում է ուսուցչուհին:
Խոսելով Հայաստանում վերապատրաստումների մասին՝ ուսուցչուհին ընդգծում է՝ ծրագիրը բավականաչափ բարելավված է, դասընթացները կիրառական են, մեթոդները՝ ժամանակակից, ընտրված է լավ դասախոսական կազմ:
«Ծրագրի ավարտից հետո վերադառնալու եմ՝ հարստացած նոր գիտելիքով, մեթոդական նոր հմտություններով և ինձ հետ տանելու եմ նոր լիցքեր՝ փոխանցելու մեր հայրենակիցներին»,- խոսքը եզրափակում է ուսուցչուհին:
Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը մեկնարկել է հուլիսի 1-ից և կշարունակվի մինչև հուլիսի 26-ը:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...