«Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք խախտումներ են գտել գնման գործընթացում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

«Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ում մի շարք խախտումներ են գտել գնման գործընթացում

12:32 13.09.2018

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություն է իրականացրել «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ում, որտեղ հատկացված դրամաշնորհային միջոցների միջին տարեկան ծավալը կազմել է շուրջ 510 մլն դրամ: Տեղի են ունեցել մի շարք խախտումներ գնման գործընթացում: Այս մասին տեղեկացանք ՀՀ պետական վերահսկողական ծառայության ֆեյսբուքյան էջից:

• Նշված ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կողմից կատարված գնումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանք հիմնականում իրականացվել են վեց կազմակերպությունների միջոցով՝ հստակ ոլորտային տարանջատմամբ։

• Պետական ռեգիստրի և ՀՀ կադաստրի պետական կոմիտեի շտեմարանների ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերոնշյալ կազմակերպություններից մի քանիսը, ուղղակի կամ անուղղակի կերպով հանդիսացել են փոխկապակցված ՊՈԱԿ-ի ղեկավարության հետ:

• Ուսումնասիրության ընթացքում առավել ռիսկային է համարվել «Արի տուն» ամենամյա ծրագիրը, որի շրջանակում ստացված մասնակցության հայտերի և ՊՈԱԿ-ի կողմից պատվիրված ծառայության շահառուների թվաքանակի միջև առկա է եղել մեծ անհամապատասխանություն:

• Տարիներ շարունակ պատվիրվել է հաղորդաշարի պատրաստման և հեռարձակման ծառայություն, որը, սակայն, փաստացի, չի մատուցվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստումներն օգնում են պաշտպանել երեխաներին` կանխարգելելով մի շարք վարակիչ հիվանդություններ. ԱՆ

14:39 02.05.2025

Պատվաստումներն օգնում են պաշտպանել երեխաներին` կանխարգելելով մի շարք վարակիչ հիվանդություններ. ԱՆ

Պատվաստումներն օգնում են պաշտպանել երեխաներին` կանխարգելելով մի շարք վարակիչ հիվանդություններ և խուսափել դրանց բարդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը․ Ինձագի

14:31 02.05.2025

Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը․ Ինձագի

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսելով «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպման մասին, հատուկ անդրադարձել է Մխիթարյանի՝ չեղարկված գոլին: «Մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչու չարձանագրեցին Մխիթարյանի գոլը: Գիտենք, որ փայլուն ենք խաղացել աշխարհի լավագույն թիմի դեմ: Ցավոք, Մխիթարյանի չեղարկված գոլի նման դրվագները կարող են որոշիչ լինել»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է Football […] ...

Վանաձորի Խ. Աբովյանի անվան դպրոցում կառուցվել է մարզադահլիճ. Փաշինյան

14:25 02.05.2025

Վանաձորի Խ. Աբովյանի անվան դպրոցում կառուցվել է մարզադահլիճ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Վանաձորի Խ. Աբովյանի անվան դպրոցում կառուցվել է մարզադահլիճ: «Պետական բյուջեից հատկացվել է 224 մլն դրամ։ Ընթացքի մեջ են նաեւ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՀՀ էկոնոմիկայի նախարարը լսել է մի խումբ քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ է տվել

14:19 02.05.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարը լսել է մի խումբ քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ է տվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ մայիսի 2-ին տեղի է ունեցել ընդունելություն, որին մասնակցել են երկու տասնյակից ավելի քաղաքացիներ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ տարբեր մարզերից։ Քննարկված հարցերը վերաբերել են ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոքր բիզնեսի գործունեությանը, արտահանման հարցերի, էլեկտրոմոբիլների մաքսազերծմանը, սոցիալական ձեռներեցության զարգացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական և մի շարք այլ ոլորտների։ Նախարարը լսել է քաղաքացիների […] ...

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Lexus»-ը, «Mercedes»-ը, «Kia»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր

14:12 02.05.2025

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Lexus»-ը, «Mercedes»-ը, «Kia»-ն ու «Opel»-ը. կա վիրավոր

Մայիսի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին ՊԾ Երևան […] ...

Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

13:57 02.05.2025

Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը

ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի շաբաթվա խորհրդանշական հավաքականը: Չորս ներկայացուցիչ ունի ՊՍԺ-ն, երեքական` «Բարսելոնան» և «Ինտերը», մեկը` «Արսենալը»: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչների առաջին խաղերում ՊՍԺ-ն Լոնդոնում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին», «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3-3 հաշիվն է գրանցել «Ինտերի» հետ:   ...

BACK_TO_TOP