22:42 13.09.2018
Խորհրդարանում այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվեց Երվանդ Խունդկարյանը: Փաստաբան Երվանդ Վարոսյանի գնահատմամբ` այս ընտրությունը ցույց է տալիս, որ համակարգային փոփոխություն չի եղել: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Վարոսյանը նշեց, որ Խունդկարյանի ընտրությանը բացասական է վերաբերվում:
«Առաջին հերթին, վճռաբեկ դատարանի նախագահն այսօր պետք է էտալոն լինի մյուս դատավորների համար, թե ինչպիսին պիտի լինի դատավորն, ի վերջո, և ընտրությունը կանգնել է մի մարդու վրա, ով մեկ տասնամյակ է արդեն` Վճռաբեկ դատարանում է, ղեկավարում է քաղաքացիական պալատը, և եթե լավ ղեկավարած լիներ, իհարկե, Հայաստանի Հանրապետությունն այն ցնցումային վիճակում չէր հայտնվի, որում հայտնվեց: Բացի այդ, նա ունի Արման Մկրտումյանի աջ ձեռքը լինելու համբավ: Այս տրամաբանությամբ մոտենալով` հարց է ծագում` ի՞նչ տարբերություն, ի՞նչն է փոխվել: Իրականում ոչինչ չի փոխվել, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես ընթանում էր տասնամյակներ շարունակ»,- ասաց նա:
Վարոսյանի կարծիքով` սա անթույլատրելի ընտրություն էր և ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Նա նշեց, որ բոլորը, հիմա արդեն նաև քաղաքական գործիչները, հստակ գնահատական են տալիս դատական համակարգի աշխատանքին, գրեթե բոլորը համակարծիք են, որ դատական համակարգը լուրջ, արմատական փոփոխությունների կարիք ունի, բայց խոսքերը գործ չեն դառնում, տեսնում են, որ իրավիճակը նույնն է, և ոչ մի տարբերություն չկա:
Հարցին` ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ այս ընտրությունը ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հարուցված քրգործով որոշում կայացնելու առումով, փաստաբանը դժվարացավ նշել, ասաց, որ ժամանակը ցույց կտա:
«Ինքը վճիռ չի կայացնելու, իհարկե, քրեական պալատն է վճիռ կայացնելու, բայց ես կարծում եմ, որ մեսիջի առումով ինքը լավ մեսիջ չէ ամբողջ դատական համակարգին և դատաիրավական ամբողջ համակարգում աշխատող անձանց»,- ասաց Վարոսյանը:
Խոնդկարյանի ` իբրև Վճռաբեկ դատարանի նախագահի աշխատանքից փաստաբանը լավատեսական սպասումներ չունի, նա նշեց, որ չի հավատում այն գաղափարին, թե տասնամյակներ շարունակ մի աշխատելաոճ որդեգրած անձինք կարող են փոխվել և սկսել այլ կերպ աշխատել:
«Ես այդ աստիճանի միամտություն չունեմ, որ նման բաների հավատամ»,- նշեց նա:
Նախկին դատավոր Պարգև Օհանյանը կարծում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի ընտրությունը լավ փորձադաշտ, ապացույց կլինի` հասկանալու համար, թե որքանով էր ճիշտ այդ ընտրությունը:
«Ես կոնկրետ նրա անձի մասին բան ասել չեմ կարող, որովհետև չեմ առնչվել, ինքը եղել է քաղաքացիական գործերի պալատի նախագահը, ես` քրեական, այսինքն` գործնականում, չենք առնչվել, բայց տպավորությունս միշտ եղել է, որ պարկեշտ անձնավորություն է, համեստ, հիմա տեսնենք, կյանքը ցույց կտա: Ես, ճիշտն ասած, համոզված եմ, որ ԲԴԽ-ն արել է առավելագույնը, որովհետև ավելին անելու համար նախ կաշկանդված է եղել ընտրության հնարավորությամբ, ընտրել է հնարավոր լավագույնը»,- ասաց նա:
Անդրադառնալով մտահոգություններին, թե այս ընտրությամբ փաստորեն համակարգային փոփոխություն չի լինում, Օհանյանն ասաց, որ այդ մտահոգությունը` ոչ քիչ չափով, ինքն էլ է կիսում, թեև լավատեսությունը իրեն միշտ չի լքում:
«Ուզում եմ հավատալ, որ թեկուզ հին համակարգի իներցիայով որոշ չափով շարունակվի, բայց նաև հետևություններ կանեն ու կփոխվեն: Վերջին հաշվով, մարդիկ չեն ծնվում ո՛չ հանցագործ, ո՛չ կաշառակեր, ո՛չ էլ սուրբ, կյանքի ընթացքում դառնում են` իրենց վրա աշխատելով, իրենց «ես»-ը մերժելով և այլն: Ես կարծում եմ, որ առնվազն պետք է անմիտ, ինչու չէ` հիմար լինեն, որ հետևություններ չանեն, չփոխվեն ու չփոխեն արդարադատության որակը, չհրաժարվեն կոռուպցիոն դրսևորումներից»,- նշեց Օհանյանը:
Նախկին դատավորն ասաց` որքան լավատես է, այդքան էլ կասկածներ ունի` կապված այս դատարանի հետագա աշխատանքի անկախության հետ, նշեց` կասկածում է, որովհետև շատ խոչընդոտներ կան` և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ: Նրա խոսքով` իզուր չէ, որ անընդհատ խոսում են անցումային արդարադատության մասին, որը շատերը մինչև վերջ չգիտեն` ինչ է ու ինչպես պիտի լինի, որովհետև դրա հստակ ձևակերպումն էլ չկա, և ամեն երկրում մի տեսակ է եղել: Օհանյանի խոսքով` փաստը մնում է փաստ, որ եթե մի բան անցումային է, ուրեմն թելադրված է բավական լուրջ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հիմքերով:
«Ասենք, թե անցումային կառավարություն ինչու է ստեղծվում. այն դեպքում, երբ գործող Կառավարությունը չի կարողանում իր առջև դրված խնդիրները լուծել, պիտի ստեղծվի անցումայինը, մինչև հետո ձևավորվի հիմնականը: Հիմա չգիտեմ` ինչպես են մեր քաղաքական ղեկավարները մտածում, պատկերացնում, ինչպես կիրագործեն, բայց անելիքներ կան, շատ կան»,- ասաց նա:
10:47 05.05.2025
Մյանմայում երկրաշարժերի շարք է տեղի ունեցել10:30 05.05.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը09:40 05.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլել08:55 05.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:30 05.05.2025
Պակիստանը հայտարարել է, որ պատրաստ է «պատշաճ պատասխան տալ թշնամուն»08:13 05.05.2025
Հրդեհ ավտոմեքենայում08:06 05.05.2025
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը երթևեկելի հատվածից23:30 04.05.2025
Թրամփը բացառել է, որ Կանադան ուժով կմիանա ԱՄՆ-ին21:28 04.05.2025
Կուբայի նախագահը մեկնել է Ռուսաստան՝ Հաղթանակի 80-ամյակի առթիվ20:38 04.05.2025
Մայր Տաճարում կատարվել է քահանայական ձեռնադրություն17:52 04.05.2025
ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին․ կան տուժածներ17:18 04.05.2025
Հաղթանակի օրը Մոլդովայում նշվելու է ողջ երկրում16:40 04.05.2025
Տեխասում երկրաշարժ է տեղի ունեցել14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին10:47 05.05.2025
Մյանմայում երկրաշարժերի շարք է տեղի ունեցելՄյանմայում մի շարք երկրաշարժեր են գրանցվել, որոնցից ամենաուժեղը 4.8 մագնիտուդ է եղել, հայտնում է Թաիլանդի օդերևութաբանական դեպարտամենտի երկրաշարժերի մոնիթորինգի բաժինը։ «Ամենաուժեղ երկրաշարժը՝ 4.8 մագնիտուդով, գրանցվել է 10 կիլոմետր խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Մյանմայում ՝ Թաիլանդի հետ սահմանի մոտ։ Մայիսի 5-ի վաղ առավոտից մինչև կեսօր նույն տարածքում գրանցվել են մի քանի այլ ցնցումներ՝ 1.9-ից մինչև […] ...
10:30 05.05.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամըԻնչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները: Քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին […] ...
10:13 05.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 387․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 436 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 443 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․66 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
10:00 05.05.2025
Al Arabiya. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել հութիների զենքի պահեստներին ՍանայումԱՄՆ զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել Սանայում տեղակայված թիրախներին, որը գրավել էին հութիները՝ «Անսար Ալլահ» ապստամբ շարժումից։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։ Դրա աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ը առնվազն երեք ավիահարված է հասցրել այն պահեստներին, որոնք օգտագործում էին հութիները՝ Սանայի հարավում գտնվող Աս-Սավադ շրջանում զենք պահելու համար: Ավելի վաղ «Անսար Ալլահ»-ի կողմից վերահսկվող Al […] ...
09:51 05.05.2025
Թրամփը չի բացառել մայիսին Պուտինի հետ հանդիպումը Սաուդյան ԱրաբիայումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ կքննարկի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Սաուդյան Արաբիայում մայիսի կեսերին թագավորություն այցի ժամանակ հանդիպելու հարցը: Լրագրողները պետության ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա մտադիր է հանդիպել իր ռուս գործընկերոջ հետ իր նախատեսվող շրջագայության ընթացքում։ «Չգիտեմ, պետք է մտածենք այդ մասին»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։ Ավելի վաղ […] ...
09:40 05.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 19 մարդու կյանք են խլելԳազայի հյուսիսում Իսրայելի նոր հարվածների հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Երկուշաբթի օրը իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Գազա եւ Բեյթ Լահիա քաղաքների բնակելի շենքերին։ Հարձակման հետեւանքով վիրավորվել է 15 մարդ, կան նաեւ անհետ կորածներ։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ […] ...