17:01 02.08.2024
Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով վերջին շրջանում Մերձավոր Արևելքում աճող լարվածությունը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան ղեկավարների սպանությունից հետո Իրանի հնարավոր պատասխան հարվածի մտադրությունը, իր քաղաքացիներին նախազգուշացրել է զերծ մնալ գրեթե 40 երկիր այցելությունից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ իրանական կողմը հնարավոր է՝ վրեժխնդիր լինելու նպատակով հարվածներ հասցնի արտերկրում գտնվող իսրայելական/հրեական թիրախներին, ինչպիսիք են դեսպանատները, սինագոգները, հրեական համայնքային կենտրոնները և այլն։
«Մենք խորհուրդ ենք տալիս միջազգային ճանապարհորդություն պլանավորողներին լրջորեն վերանայել այն երկրներ մեկնելու անհրաժեշտությունը, որոնց համար տրվել են ճամփորդական նախազգուշացումներ միջինից բարձր սպառնալիքի մակարդակով (մակարդակ 3 կամ 4):
Բոլոր այդ ուղղություններով զգույշ եղեք և հետևեք Ազգային անվտանգության խորհրդի կայքում ներկայացված առաջարկություններին՝ ներառյալ հանրային վայրերում (առևտրի կենտրոններ, ռեստորաններ, հյուրանոցներ, բարեր և այլն) զգոն մնալը, իսրայելական կամ հրեական նշանների բաց ցուցադրումը: Խուսափեք խոշոր միջոցառումներից, որոնք չեն պաշտպանվում տեղական իշխանությունների կողմից, և զերծ մնացեք ցույցերից և բողոքի ակցիաներից», – նշված է իսրայելական խորհրդի հայտարարության մեջ:
Արտասահման մեկնել պլանավորելու ժամանակ հրեաներին խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի թռիչքներ, որոնք չեն մտնում Իսրայելի համար թշնամի հանդիսացող երկրների (Լիբանան, Իրան, Սիրիա, Եմեն և Իրաք) և այն երկրների օդային տարածք, որոնք գտնվում են խիստ վտանգի տակ գտնվող ճամփորդական նախազգուշացումների ներքո ու դիվանագիտական հարաբերություններ չունեն Իսրայելի հետ (Աֆղանստան, Լիբիա, Սոմալի, Պակիստան և Ալժիր): Հատկանշական է, որ ներկայացված 40 երկրների ցանկում Հայաստանն առաջին աստիճանի՝ առանց սպառնալիքի երկիր է (No Travel Threat), իսկ Ադրբեջանը՝ երկրորդ աստիճանի՝ պոտենցիալ վտանգավոր երկրների թվում է (Potential Threat):
16:41 06.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին16:41 06.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
16:20 06.07.2025
Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովըՈւղղաթիռը վթարի է ենթարկվել Բալթիկ ծովում՝ էստոնական Վիլսանդի և Սաարեմա կղզիների միջև։ Այս մասին հայտնել է ազգային պետական հեռարձակողի ERR պորտալը։ «Ոստիկանության և սահմանապահ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռում բոլոր գտնվողները ողջ են», – ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես ճշտել է գերատեսչությունը, փրկարարական գործողության ընթացքում վթարի ենթարկված ինքնաթիռից դուրս է բերվել յոթ մարդ։ Նրանք տեղափոխվել են Վիկաթի […] ...
16:00 06.07.2025
Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերըՀուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային […] ...
15:30 06.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ըԵրևանում հուլիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 6-ին ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 8-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսային՝ […] ...
15:00 06.07.2025
Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...
14:33 06.07.2025
Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանությունԵթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...