Մեր համերաշխության և հանդուրժողականության ուղերձն ենք հղում մեր եզդի համայնքին․ Արայիկ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Մեր համերաշխության և հանդուրժողականության ուղերձն ենք հղում մեր եզդի համայնքին․ Արայիկ Հարությունյան

15:07 03.08.2024

Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։

Ուղերձում ասված է․

«10 տարի առաջ այս օրը ցեղասպանության ենթարկվեց Իրաքի Սինջարի շրջանի եզդի բնակչությունը: Սպանվեցին հազարավոր եզդիներ, առևանգվեցին և բռնությունների ենթարկվեցին բազմաթիվ կանայք ու աղջիկներ, հարյուր հազարավորները ստիպված եղան լքել հայրենի տները և բռնել գաղթի երկար ու դժվար ճանապարհը:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված այս ոճրագործությունը ցեղասպանություն էր, որը տեղի ունեցավ միջազգային հանրության աչքի առջև, և որի ընթացքում թիրախավորվեցին ոչ միայն մարդկային համայնքները, այլ նաև վերջիններիս ինքնության մաս կազմող պատմամշակութային ժառանգությունը՝ ոչնչացվեցին և հողին հավասարեցվեցին այդ համայնքների քաղաքակրթական ներկայության մասին վկայող սրբավայրերն ու հուշարձանները: Հայաստանը մշտապես բարձրաձայնել է այս ծանր հանցանքների մասին, և աշխարհում առաջին երկրներից էր, ով դատապարտեց եզդի ժողովրդի հանդեպ իրականացված ոճրագործությունները՝ դրանք ճանաչելով որպես ցեղասպանություն:

Զանգվածային վայրագությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցանքների կանխարգելումը կարևոր հանձնառություն է Հայաստանի համար` բարոյական մի պարտավորություն, որ բխում է մեր սեփական պատմությունից և հայ ժողովրդի վերապրած փորձառությունից: Մենք հաստատակամ ենք շարունակելու այս ուղղությամբ հետևողական ջանքերը: Դրանց դրսևորումներից են, օրինակ, Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում Հայաստանի կողմից նախաձեռնվող բանաձևերը, որոնցից վերջինը՝ «Ցեղասպանության կանխարգելում» վերտառությամբ, այս տարվա ապրիլին միաձայն ընդունվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից: Այս բանաձևերը գործողության կոչեր են, որոնց նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել կանխարգելիչ մեխանիզմների ամրապնդմանը, որպեսզի նման հանցանքներն այլևս չկրկնվեն: Պատահական չէ, որ այս տարվա ապրիլին Հայաստանն Իրաքից հետո դարձավ աշխարհում առաջին պետությունը, որը որոշում կայացրեց օգոստոսի 3-ը պաշտոնապես հռչակել որպես եզդիների ցեղասպանության հիշատակի օր: Երևանի սրտում տեղակայված է Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հուշարձան-կոթողը: Այս ամենն արտացոլում է մեր խորը հարգանքն ու կարեկցանքը բարեկամ եզդի ժողովրդի հանդեպ, ում զավակները Հայաստանի Հանրապետության նվիրյալ քաղաքացիներ են՝ իրենց ջանքերով մեծապես նպաստելով Հայաստանի պետականության կայացմանն ու զարգացմանը:

Սինջարի եզդիների ցեղասպանության 10-րդ տարելիցի կապակցությամբ մեր զորակցությունն ենք հայտնում մեր երկրի եզդի քաղաքացիներին և աշխարհասփյուռ եզդի ժողովրդին: Սինջարի եզդի բնակչության ցեղասպանությունը դատապարելով և անմեղ զոհերի հիշատակը վառ պահելով՝ մենք մեր համերաշխության և հանդուրժողականության ուղերձն ենք հղում մեր եզդի համայնքին և, իրապես, միջազգային ողջ հանրությանը, որպեսզի աշխարհում ոչ մի ժողովուրդ այլևս իր կրոնի, լեզվի, մշակույթի կամ ինքնության համար չբնաջնջվի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը

17:38 06.06.2025

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև Չենաբի կամուրջը, որը գտնվում է Ջամու և Քաշմիրի Ռեասի շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է New Indian Express պարբերականը։ Ճարտարապետական ​​գլուխգործոց համարվող Չենաբի երկաթուղային կամուրջը, որը գտնվում է գետից 359 մետր բարձրության վրա, աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջն է: Այն 1315 մետր երկարությամբ պողպատե […] ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

17:30 06.06.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ

Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հեռախոսազրույցը։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մասուդ Փեզեշքյանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ ...

Էսսեների մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

17:22 06.06.2025

Էսսեների մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Ուրուգվայի հանրային կրթության ազգային վարչությունը և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղը հայտարարում են էսսեների մրցույթ Հայաստանի և Ուրուգվայի ավագ դպրոցի աշակերտների համար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Հայաստանի և Ուրուգվայի՝ առաջին տեղը զբաղեցրած աշակերտներն իրենց մենթոր ուսուցիչների հետ կուղևորվեն ԱՄՆ, որտեղ «Genocide Education Project»-ի հետ համագործակցությամբ իրենց էսսեները կներկայացնեն ԱՄՆ-ի տարբեր դպրոցներում և կմասնակցեն […] ...

ՆԳՆ ՓԾ-ի և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

17:14 06.06.2025

ՆԳՆ ՓԾ-ի և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հունիսի 5-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության և Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Հայաստանում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին: Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ […] ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի վարչապետին

17:07 06.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության վարչապետ Լուիշ Մոնտենեգրուին՝ պաշտոնում վերանշանակվելու առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Պորտուգալիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր կառավարման ներքո Պորտուգալիան նորանոր ձեռքբերումներ կգրանցի՝ շարունակելով իր զարգացման վերընթաց ուղին: Վերահաստատում եմ Հայաստանի անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու և խորացնելու Պորտուգալիայի հետ փոխշահավետ […] ...

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև ստորագրվել է հուշագիր

17:00 06.06.2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի միջև ստորագրվել է հուշագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ֆրանսիայի Գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի (AMRF) միջև հունիսի 6-ին ստորագրվել է «Մտադրությունների մասին հուշագիր»՝ ուղղված գյուղատնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը և Ֆրանսիայի գյուղական համայնքների միության նախագահ Միշել Ֆուղնիեի լիազորված անձ՝ Կոտ դ’Օր դեպարտամենտի գյուղական համայնքների ղեկավարների ասոցիացիայի նախագահ Բրունո […] ...

BACK_TO_TOP