19:02 05.08.2024
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում նշել է ԵՄ դիրքորոշումը ԼՂ հայերի՝ իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։
«Կրկին անգամ հույս ունեմ, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի:
ԵՄ-ն շատ հստակ է եղել այս հարցում, և դա նաև իմ ակնկալիքն է, որ ԼՂ-ի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղղակի բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ:
Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում:
Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնվեն և համաձայնեցվեն ներառական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսության միջոցով: Իմ կարծիքով՝ կարգավորումը նշանակում է բաց վերքերի բացակայություն, և հետևաբար այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս:
Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը: Ինձ համար դրանք լիովին տարբեր հարցեր են, որոնք չեն կարող մեկ հարթության վրա դրվել:
Առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է:
Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրերը, որտեղ իրենք կամ իրենց ընտանիքներն ապրել են, կամ նույնիսկ վերադառնալ այնտեղ ապրելու, եթե ցանկանան, և սա նույնպես պետք է լինի կարգավորման հետևանք, բայց դա լիովին այլ հարց է, քան Ղարաբաղի հայերի խնդիրը»,-ասել է Կլաարը:
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:00 06.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունըՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...
21:40 06.07.2025
Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտումԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...
21:00 06.07.2025
Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...
20:39 06.07.2025
Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al ArabyԻսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...
20:20 06.07.2025
Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆՀայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...