19:22 06.08.2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորությամբ՝ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը, ներկայացուցիչներ՝ ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայությունից, Երևանի քաղաքապետարանից, հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են անչափահասների կողմից մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվելու, աշխատանքային թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկվելու նվազեցման դեպքերը, արձագանքման արդյունավետության բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր․ ներկայացվել են կանխարգելման, հայտնաբերման, նույնականացման և անհրաժեշտ ծառայությունների տրամադրման ընթացակարգերը։
Նախարար Մկրտչյանն անդրադարձել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց պետության կողմից տրամադրվող ծառայությունների շրջանակին, ներկայացրել դրանք հասարակական կազմակերպություններին պատվիրակելու գործընթացը։ Կարեն Հակոբյանը խոսել է ՆԳՆ ոստիկանության լիազորությունների շրջանակում տարվող աշխատանքների մասին՝ անդրադառնալով դեպքերի կանխարգելման և բացահայտման ուղղությամբ գործընկեր գերատեսչությունների հետ համագործակցությամբ իրականացվող քայլերին։
Քննարկվել է մինչ այս տարված աշխատանքների արդյունավետությունը, դրանց շրջանակում վերհանված խնդիրները և լուծման տարբերակները։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է համատեղ վերապատրաստման դասընթացների անցկացման անհրաժեշտությունը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ Միասնական սոցիալական ծառայության, Ներքին գործերի նախարարության ոստիկանության և պարեկային ծառայության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկվել են նաև մի շարք տեխնիկական հարցեր՝ համատեղ գործառույթների իրականացման, ինչպես նաև հանրային իրազեկման բարձրացման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:
21:55 04.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 5-ին ծառայություններ կմատուցվեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 11:30-13:30-ը, Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 14:00-16:00-ը, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-15։30-ը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքներում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։ Յուրաքանչյուր […] ...
21:53 04.06.2025
Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովինՀայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն այս տարի անցկացվեց Գորիսում: Համաժողովին մասնակցում էր Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ելույթի իր խոսքում ողջունելով ներկաներին՝ վերջինս առանձնակի կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խորացումը գործընկեր քաղաքների և շրջանների հետ տարբեր ուղղություններում ու ոլորտներում: Մասնավորապես՝ Երևանը գործակցում է Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիսի (Նիցա) և Իլ […] ...
21:46 04.06.2025
Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու ԹրամփըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևել է մոտավորապես 1 ժամ 15 րոպե: Քննարկեցինք Ուկրաինայի կողմից օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկուստեք իրականացված այլ հարձակումները», – գրել է Թրամփը իր Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը […] ...
21:41 04.06.2025
Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերինՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Զարուհի Բաթոյանը, հունիսի 25-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ աշխատանքային իրավունքի, զբաղվածության և սոցիալական ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ […] ...
21:34 04.06.2025
Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երըՀունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գևորգ Չ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Գ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 60-ամյա Գեղամ Ա.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...