Ի՞նչ կապեր ունեն հայ լոբբիստները ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+39.09 oC

Ի՞նչ կապեր ունեն հայ լոբբիստները ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցի հետ

22:33 07.08.2024

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից փոխնախագահի թեկնածուի պաշտոնի համար ներկայացված Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը անմիջապես իր առաջադրումից հետո մարտահրավեր է նետել հանրապետականների փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսին: Նա հակառակորդին բանավեճի է հրավիրել:

«Անհամբերությամբ եմ սպասում այդ տղայի հետ բանավեճին, եթե իհարկե նա համարձակվի իրեն բազմոցից պոկել ու գալ», – ասել է Ուոլցը:

Արդյո՞ք սպասելի էր այն, որ Քամալա Հարիսը փոխնախագահի պաշտոնի համար կներկայացնի հենց Թիմ Ուոլցին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Շատերի համար անսպասելի էր, թեև նրա անունը հիշատակվում էր ի սկզբանե այն 10 պոտենցիալ թեկնածուների թվում, ովքեր կարող են առաջադրվել, բայց նրա անունը ամենևին էլ չէր հիշատակվում ֆավորիտների թվում:

Որպես ֆավորիտ շատերը ընկալում էին Փենսիլվանիայի նահանգապետին, ով մի շարք առավելություններ ուներ Թիմ Ուոլցի համեմատ, բայց կոնկրետ այս դեպքում ուներ նաև թերություն. բանն այն է, որ նա էթնիկ հրեա է, Քամիլա Հարիսի ամուսինը նույնպես հրեա է և հավանաբար այդ հանգամանքը նրա առաջադրվելու դեպքում կօգտագործվեր հակասեմիտների կողմից և կներկայացվեր որպես հրեական դավադրության դրսևորում: Հավանաբար դա պատճառներից մեկն է, որ ի վերջո Ջոշ Շապիրոն չառաջադրվեց»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչպե՞ս են գնահատում Թիմ Ուոլցին ամերիկահայերը: Հայերի համար նա ընդունելի՞ գործիչ է:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

15:35 05.08.2025

Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

15:28 05.08.2025

Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

15:20 05.08.2025

ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառը

Arca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...

SHANTNEWS

15:00 05.08.2025

SHANTNEWS

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

14:57 05.08.2025

Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ը

Իսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:50 05.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP