19:24 08.08.2024
Օգոստոսի 8-ին Կառավարության նիստում ընդունվել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացրած նախագիծը, որով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի իրականացման մասին» N 2346-Ա որոշման մեջ կկատարվեն փոփոխություններ: Ծրագրի բաղադրիչ փուլերի որոշ ժամկետներ, ինչպես, օրինակ, առաջարկի հրավերի հայտարարման ժամկետը, քննարկվել է հայտատուների հետ։
Մրցույթի որակավորված մասնակիցները հուլիսին ուսումնասիրական այցեր են կատարել Հայաստան, ինչի արդյունքում նաև խնդրել են որոշակի ողջամիտ ժամկետով երկարաձգել բուն մրցույթի հայտարարումը (Առաջարկի հարցումը), ինչը հնարավորություն կտա ավելի մանրամասն մշակված որակյալ առաջարկներ պատրաստել։ Առաջարկն ընդունելի է համարվել նաև հայկական կողմի տեսանկյունից, քանի որ երկփուլի գործընթացի բուն մրցույթի փուլի վերջին նախապատրաստության ժամանակահատվածն է, և ծրագրի գնահատող հանձնաժողովը նույնպես մասնավորի հետ 11 տարվա կնքվելիք պայմանագիրը վերջնականացնելու, մրցույթի տեխնիկական պահանջները պատշաճ բանակցելու անհրաժեշտություն է տեսնում։ Ընդգծվեց, որ ընդունված որոշմամբ՝ մրցույթը կհայտարարվի սեպտեմբերի ավարտին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հետաքրքրվել է՝ առաջարկվող ժամանակացույցի համաձայն նոր ձևաչափով անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկումը երբ է նախատեսվում, ինչին ի պատասխան Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը պատասխանել է.
«2025 թվականի մարտին, եթե գործընթացն ամբողջովին հարթ ընթանա, հաղթող ընկերության հետ պայմանագրի կկնքվի: Մինչև մեկ տարի ժամկետում, այսինքն՝ մինչև 2026 թվականի մարտը, հաղթող գործընկերը կապահովի ենթակառուցվածքը. պետք է սերվերային տնտեսությունն ամբողջովին նորը լինի, ամբողջովին նոր արտադրական գործընթաց պետք է կազմակերպի, հնարավորություն ունենա Երևանում և մարզերում գրասենյակներ ձեռք բերել, նոր աշխատակիցներ ունենալ և անցում կատարել ծառայությունների մատուցմանը»:
Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է. «Մենք կունենանք անձնագրեր կամ նույնականացման քարտեր, որոնք հնարավորություն են տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն սահմանն անցնել այդ թվում՝ առանց ֆիզիկական կոնտակտի որևէ սահմանապահի հետ, այդ թվում՝ եվրոպական սահմանին»:
Մհեր Գրիգորյանը հիշեցման կարգով դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին. «Այսօրվանից պետք է մտածենք, թե ինչպես ենք կազմակերպում օդանավակայանում տեխնիկական հագեցվածության բարելավման գործընթացը, որպեսզի բիոմետրիկ համակարգը լիարժեք գործի՝ ոչ թե որպես անձնագիր-բուկլետ, այլ որպես քաղաքացուն անձնագիր-ծառայություն մատուցող, որպեսզի նոր անձնագրերի ներդրման օրվանից օդանավակայանում համակարգը լիարժեք գործի»:
16:00 23.06.2025
Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...
15:56 23.06.2025
Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնըՀունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...
15:53 23.06.2025
Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...
15:50 23.06.2025
18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինՀունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...
15:38 23.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...