18:52 09.08.2024
Օգոստոսի 9-ին Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի և ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի գլխավորությամբ Լոռու մարզպետարանում անցկացվեց Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման Լոռու մարզային հանձնաժողովի նիստը:
Նիստին մասնակցում էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ, կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը, Գյուղատնտեսական համատարած հաշվառման վարչության պետ Վարդան Գևորգյանը, Գյուղատնտեսության և պարենային ապահովության վիճակագրության բաժնի պետ Արսեն Ավագյանը, ՀՀ վիճակագրական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Վրեժ Մանուկյանը, ՀՀ ՆԳՆ Լոռու մարզային ոստիկանության վարչության պետի պարտականությունները կատարող, գնդապետ Մհեր Վանյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանման պետ Տաթևիկ Սարգսյանը, համայնքների ղեկավարներ, Լոռու մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների աշխատակազմերի և այլ պատասխանատու պաշտոնյաներ:
Լոռու մարզպետ, հանձնաժողովի նախագահ Արամ Ղազարյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանին, կոմիտեի ներկայացուցիչներին նիստի անցկացման նախաձեռնության համար՝ նշելով, որ այն կարևոր է մի շարք հարցերի պարզաբանման տեսանկյունից:
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն իր երախտագիտությունը հայտնեց Լոռու մարզպետին և գյուղատնտեսակական համատարած հաշվառման մարզային հանձնաժողովին՝ նման ընդգրկուն միջոցառման կազմակերպման և անցկացման հարցում մեծ պատրաստակամություն ցուցաբերելու համար։
Նա ներկայացրեց 2024 թվականի հոկտեմբերի 11-31-ը անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը, կարևորությունը, նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Ստեփան Մնացականյանն իր խոսքում ընդգծեց հատկապես գործընթացի կազմակերպման հարցում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցության անհրաժեշտությունը: Մարզային հանձնաժողովի և համայնքապետարանների կողմից ակնկալվում է օժանդակություն՝ ինչպես նախապատրաստական աշխատանքների կազմակերպման, այնպես էլ՝ հաշվառման բուն գործընթացի անցկացման հարցում: Կարևորվեց նաև ոստիկանության ներգրավվածությունը գործընթացում:
Նա նշեց, որ հաշվառման արդյունքում զգալիորեն կբարելավվի գյուղատնտեսության ոլորտի վիճակագրությունը և կձևավորվի գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ ամբողջական տեղեկատվական համակարգ:
Ներկաները կոմիտեի նախագահին և մարզային հանձնաժողովին հարցեր ուղղելու հնարավորություն ևս ունեցան՝ ստանալով սպառիչ պատասխաններ:
Ամփոփելով նիստը՝ մարզպետ Արամ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց նախատեսվող աշխատանքները բովանդակալի ներկայացնելու համար և վստահեցրեց, որ և՛ նախապատրաստական աշխատանքները, և՛ հաշվառման բուն գործընթացը մարզում կկազմակերպվի բարձր մակարդակով:
18:30 04.06.2025
Բաքվի հետ նախնական պայմանավորվածություն կա համատեղ անհետ կորածների որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրենՀայաստանի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն՝ համատեղ իրականացնել որոնողական աշխատանքներ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը հայտնել է հունիսի 4-ին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցում՝ մանրամասներ հայտնելով երկու երկրների անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների հանդիպման արդյունքներից։ «Այո, […] ...
18:23 04.06.2025
Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքՀունիսի 2-ին Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել է օպերատիվ տվյալ, որ Կոշ գյուղի մի բնակիչ անօրինական կերպով պահում է հրազեն և ռազմամթերք: Նույն օրը ժամը 13-ին կոշեցի 43-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված զննությամբ տղամարդու հողատարածքում գտնվող շինությունում հայտնաբերվել է ապօրինի պահվող հրազեն, փամփուշտներ և […] ...
18:14 04.06.2025
Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվելԲրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարի ապագան կարող է կտրուկ շրջադարձի ենթարկվել, գրում է Marca-ն: Բրազիլացի սուպերաստղի ծառայություններով է հետաքրքրված «Պաչուկան», որի՝ Նեյմարի հետ պայմանագիր կնքելու հարցում գլխավոր հաղթաթուղթն աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելն է: Մեքսիկական ակումբի համար Նեյմարի հնարավոր տրանսֆերը ենթադրում է ոչ միայն մարզական, այլ նաև մարքեթինգային հաջողություններ, ինչն իր հետ կբերի հովանավորչական պայմանագրեր: Նշենք, որ […] ...
18:07 04.06.2025
Սիսիանի համայնքային ոստիկանները մեքենաներից կատարված գողություններ են բացահայտելՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Շամբ գյուղում հաշվառված 21-ամյա երիտասարդը ապրիլի 26-ի գիշերը, օգտվելով դռները բաց լինելու հանգամանքից, գողացել է գյուղի Խանջյան փողոցում կայանված «ՎԱԶ-21214» մակնիշի մեքենայի նվագարկիչը, ձայնարկիչները, սպորտային պայուսակ, էլեկտրոնային կրիչներ և օծանելիք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա նույն ժամանակահատվածում գողություն է արել նաև Խանջյան […] ...
17:55 04.06.2025
Օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ ՄԿՈՒ հաստատություններ ընդունելությունը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել վերջին երեք տարում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում սովորած և դրանք ավարտած օտարերկրյա քաղաքացիների՝ ՀՀ քոլեջներ և ուսումնարաններ ընդունելության կարգի նախագիծը: Նախատեսվում է՝ օտարերկրացիները, որոնք ցանկանում են ընդունվել ՀՀ քոլեջներ կամ ուսումնարաններ, պետք է ԿԳՄՍ նախարարություն առձեռն, իսկ դիմում- հայտերի ընդունման էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո […] ...