21:53 14.08.2024
Հավանաբար վաղը պարզ կլինի՝ կհարվածի՞ Իրանը Իսրայելին ամբողջ հզորությամբ, թե՞ կսահմանափակվի լոկալ գործողություններով: Դա կախված է Գազայում հրադադարի հարցի շուրջ վաղը կայանալիք բանակցություններից:
Հարվածը սպասում էին օգոստոսի 8-ին, հետո՝ օգոստոսի 12-ին: Բայց այդպես էլ չկայացավ: Հնարավո՞ր է, որ այդպես էլ չկայանա:
Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ հավանաբար մոտակա ժամերի ընթացքում Իրանը կկողմնորոշվի, թե ինչպիսին է լինելու իր պատասխանը:
Իսկ ԱՄՆ նախագահին կից գործող Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին ասել է, որ իրանական հարվածը տեղի կունենա մինչև այս շաբաթվա վերջ:
Գլխավոր հարցն է, թե ինչպիսին կլինի այդ հարվածը. դա կլինի զանգվածային արշա՞վ Իսրայելի դեմ, թե՞ կլինեն կետային հարվածներ, որոնց նպատակը կլինի պարզապես պահպանելով դեմքը, ցույց տալ, որ պատասխանը եղավ, այնպես, որ իրավիճակը դուրս չգա վերահսկողությունից:
Եվ տպավորություն կա, որ մինչ օրս Թեհրանում դեռ շարունակվում է, պայմանական ասած, բազեների և աղավնիների միջև կռիվը: Ենթադրում եմ, որ աղավնիների դերում են այստեղ Իրանի նորընտիր նախագահ Փեզեշքիանը և փոխնախագահ Զարիֆը, բայց կարող եմ ենթադրել, որ բազեներն այնուամենայնիվ հաղթում են, քանի որ Զարիֆն ի վերջո ստիպված եղավ հրաժարական տալ:
Ինչևէ, իսկապես հույս կա, որ վաղը կայանալիք բանակցությունները կարող են ազդեցություն գործել և ստիպել իրանցիներին հրաժարվել հզոր հարվածից»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ադրբեջանը Իրանի սահմաններից ոչ հեռու զորավարժություններ է անցկացնում: Տեղն ու ժամանակը պատահակա՞ն է ընտրված և դա կապ ունի՞ այս զարգացումների հետ:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...