21:55 16.08.2024
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել: Պատճառն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կապված կորուպցիոն գործարքներն են, որոնցում կասկածվում է քաղաքապետը:
Ի՞նչ գործարքների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Հիշեցնեմ, վաղուց ապացուցված փաստ են եվրոպացի քաղաքական ու պետական գործիչների՝ Ադրբեջանի կողմից կաշառվելու փաստերը:
Ինչ վերաբերում է ամերիկյան պետական գործիչներին, ապա այդպիսի փաստերն ավելի քիչ էին և այժմ ավելի հնչեղ սկանդալային պատմություն է դարձել հետաքննությունը, որը կապված է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի հետ, որը կասկածվում է Ադրբեջանից անուղղակի կաշառքներ ստանալու և իր ընտրարշավի անօրինական ֆինանսավորման, մասնավորապես՝ Ադրբեջանի կառավարության կողմից անօրինական հանգանակություններ ստանալու մեջ:
Եվ այստեղ, այս գործում գլխավոր գործող անձը Էրիկ Ադամսի մտերիմ թիմակիցն է, որի անունը Ռենա Աբբասով է: Այդ տիկինը մինչև վերջերս զբաղեցրել է քաղաքապետարանի արարողակարգային բաժնի պետի պաշտոնը: Նա ազգությամբ ադրբեջանցի է, Ադրբեջանի և ԱՄՆ-ի քաղաքացի:
Վերջերս նրա տանն անցկացվել է խուզարկություն, որից հետո քաղաքապետը նրան նախ արձակուրդ է ուղարկել, այնուհետ՝ պաշտոնից ազատել:
Եվ ահա այդ կինը եղել է արբեջանական և թուրքական լոբբիի կարկառուն դեմքերից մեկը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ի՞նչ է կապում Ադամսին Ադրբեջանի հետ: Իսկ Թուրքիայի հետ Ադամսը ի՞նչ կապեր ունի:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...