21:56 19.08.2024
Մոսկվան ցանկանում է մասնակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահն Ադրբեջանում: Իր պաշտոնակցի հետ հանդիպմանը նա ասել է, թե Մոսկվայի միջնորդությունը բանակցություններում կլինի այնքանով, որքանով պահանջված կլինի Երևանի և Բաքվի կողմից:
Էլ ո՞ր հարցերն են օրակարգում եղել կարևորագույն տեղում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Նախ հիշեցնեմ, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումների ինտենսիվությունն աննախադեպ է. երկու երկրների նախագահները ընդամենը 4 ամիս առաջ են վերջին անգամ շփվել, մի քանի օր առաջ էլ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Շոյգուն էր Բաքվում:
Պուտինի այս այցը պետական է, ոչ թե պաշտոնական կամ աշխատանքային, իսկ դա դիվանագիտական լեզվով շատ բան է նշանակում. շատ քիչ երկրներում է Վլադիմիր Պուտինը պետական այցերով եղել:
Եվ հաշվի առնենք, թե ինչ ֆոնի վրա է այդ ամենը տեղի ունենում, հարվածի տակ է Կուրսկի մարզի Սուջա քաղաքը, որում գործում է գազաբաշխիչ խոշորագույն կայանը, ինչի միջոցով Ռուսաստանն իր գազը մղում է Արևմուտք, ապա սա նոր աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծում, որի պայմաններում էլ ավելի է աճում Ադրբեջանի նշանակությունը, քանի որ հենց Ադրբեջանն է օգնում Ռուսաստանին՝ ռուսաստանյան գազն ու նավթը եվրոպական շուկա հասցնելու հարցում, այն էլ շրջանցելով արևմտյան պատժամիջոցները:
Եվ մի շարք հանգամանքներ թույլ են տալիս կռահել, որ այս այցի կարևորագույն, գլխավոր թեմաներից մեկը լինելու է հենց նավթի ու գազի հարցը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...