16:47 20.08.2024
Շիրակի մարզպետի աշխատակազմում մարզպետ Մուշեղ Մուրադյանի, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանի գլխավորությամբ անցկացվել է Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականի հերթական գյուղատնտեսական հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են նաև ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ, կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Անանյանը, մարզի համայնքների ղեկավարներ, տեղակալներ, մարզպետի աշխատակազմի, վիճակագրական կոմիտեի, աշխատակազմերի ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից, ներկաներին ողջունել, գյուղատնտեսական հերթական համատարած հաշվառման կարևորությանն անդրադարձել և գործընթացը անխոչընդոտ կազմակերպելու, լիարժեք իրականացնելու հարցում աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնլ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը․
«Շատ պատասխանատու և լուրջ համապետական միջոցառմանն ընդառաջ ենք հանդիպել։ Բացի այն, որ գյուղատնտեսական համատարած հաշվառումն անցկացվելու է վիճակագրական տվյալների շտեմարաններ ձևավորելու նպատակով, առավել կարևորն այն է, որ այդ շտեմարանները կկարողանան օգտագործել գյուղատնտեսության ոլորտում քաղաքականություն և ծրագրեր մշակող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, գյուղատնտեսական արտադրանք արտադրողները։ Ցանկացած աշխատանքի, ցանկացած նախաձեռնության հաջողությունը տեղեկատվական ամուր հիմքեր ունենալն է, այս հաշվառումը հենց այդպիսի հնարավորություն կլինի գյուղատնտեսության բնագավառում գործունեություն ծավալող բոլոր մարմինների, անհատների ու տնտեսվարողների համար։ Վստահ եմ՝ գյուղատնտեսական համատարած հաշվառումը Շիրակի մարզում կանցկացվի հավուր պատշաճի, այդ հարցում ջանք ու եռանդ չեն խնայի և մարզպետի աշխատակազմի պատասխանատուները, համոզված եմ՝ նաև բոլոր համայնքներն ու բնակավայրերը»։
Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար և բարձր է գնահատել ինչպես մարզում նախորդ մասշտաբային միջոցառումներում պատասխանատու օղակների կատարած աշխատանքների արդյունքները, այնպես էլ առաջիկայում կայանալիք հաշվառման անցկացմանն աջակցելու պատրաստակամությունը։
Ստեփան Մնացականյանը ներկայացրել է 2024 թվականի հոկտեմբերի 11-ից մինչև 31-ը անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը, մեթոդաբանությունը, կարևորությունը, գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստական աշխատանքների ընթացքին, մարզային հանձնաժողովի և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք օժանդակությանն առնչվող խնդիրները:
Ըստ այդմ, գյուղատնտեսական համատարած հաշվառումն իրականանցնելու են հաշվարարները, գործընթացում Շիրակի մարզում կներառվի շուրջ 448 հաշվարար։ Վերջիններս տեղեկատվություն տրամադրողներից՝ գյուղաբնակ անհատական տնային տնեսություններից, գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքաբնակ անհատական տնային տնտեսություններից, գյուղատնտեսությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից հավաքագրում են համընդգրկուն տվյալներ գյուղատնտեսության կառուցվածքի վերաբերյալ։
Գյուղատնտեսության կառուցվածքին են վերագրվում գյուղատնտեսական նշանակության հողերը, մշակաբույսերի ցանքատարածությունները և բազմամյա տնկարկների տարածությունները, հողերի ոռոգման աղբյուրները, գյուղատնտեսական կենդանիները, տեխնիկան, շինությունները, մարդկային և նյութական առկա ռեսուրսները։
Օրենքով սահմանված կարգով, համատարած հաշվառումները կրում են պարտադիր բնույթ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Վերջիններս պարտավոր են սպառիչ պատասխաններ տալ հարցաթերթի բոլոր հարցերին։
22:38 06.08.2025
Ֆրանսիայի ՆԳՆ. Երկրի հարավում մոլեգնող անտառային հրդեհները վերջին 76 տարվա ընթացքում ամենամեծն ենԱնտառային հրդեհը, որը մեկ օրում ընդգրկել է 16 հազար հեկտար տարածք Ֆրանսիայի հարավում գտնվող Օդ դեպարտամենտում, վերջին 76 տարիների ընթացքում երկրում ամենամեծն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն, որը տարածաշրջան է ժամանել կառավարության ղեկավար Ֆրանսուա Բայրուի հետ միասին։ «Այս հրդեհի հետևանքով 1949 թվականից ի վեր այրվել է անտառի ամենամեծ […] ...
22:24 06.08.2025
Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՆԳՆ-ն հայտարարում է ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթՆԳ նախարարությունը հայտարարում է Համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ: «Եթե ցանկանում ես համալրել ՆԳՆ ոստիկանության շարքերը, ունենալ խոստումնալից կարիերա, բարձր աշխատավարձ և օգտվել սոցիալական երաշխիքներից, ապա այս հնարավորությունը հենց քեզ համար է: ՆԳ նախարարությունը հայտարարում է Ոստիկանության համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման միասնական ընդունելություն-մրցույթ: Ընդունելություն-մրցույթի համար սահմանվել է 478 տեղ` Համայնքային […] ...
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...