21:15 20.08.2024
Մոսկվայում նոր արշավ է սկսվում հայկական կոնյակի դեմ: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ հետազոտությունը հաստատել է խանութներում վաճառվող հայկական կոնյակի 90 տոկոսի վնանգավոր լինելու փաստը:
Այստեղ ինչ-որ միտո՞ւմ կա, թե՞ իրականությունն է արձանագրվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Կարող է լուրը և համապատասխանում է իրականությանը՝ հաշվի առնելով այն, որ ռուսաստանյան խանութներում շատ հաճախ նկատում ենք կոնյակներ որպես հայկական ներկայացվող, որոնց արտադրողները մեզ բոլորովին ծանոթ չեն և այդ ապրանքների որակի մասին կարող ենք միայն ենթադրել, իսկապես որակը չափազանց ցածր է լինում:
Պատճառն այն է, որ հայկական կոնյակ բրենդը արդեն երաշխավորում է արդյունքը ինչ-որ իմաստով և այդ փոքր արտադրողները ուշադրություն չեն դարձնում որակին՝ վստահ լինելով, որ այդ անվանումն արդեն կապահովի իրենց կոնյակի սպառումը:
Բայց խոշոր, հայտնի արտադրողները ուշադիր հետևում են որակին, և եթե ինչ-որ մեկը ցանկանում է կոնյակ գնել, նա գիտի՝ որ բրենդների ապրանքն է պետք գնել, իսկ եթե 5 դոլարով 750 գրամանոց կոնյակ է գնում, չի կարող չգիտակցել, որ հնարավոր չէ դա կոնյակ լինի:
Հնարավոր է այստեղ նաև պատվեր լինի: Դե իսկ ամենաառաջինը, ինչ մտքին գալիս է, դա քաղաքական ինչ-որ բնույթի, պատժամիջոցների միտում ունեցող քայլ կարող է լինել, քանի որ սովորաբար, երբ Ռուսաստանը ինչ-որ քաղաքական բնույթի խնդիրներ է ունենում այս կամ այն պետության հետ, շատ հաճախ «Ռոսպոտրեբնադզոր» կոչվող պետական ատյանը այդ երկրի արտադրանքի մեջ «նկատում» է ինչ-որ խախտումներ։ Հիշենք, երբ թուրքական լոլիկում հայտնաբերել էին ինչ-որ միջատներ, խախտումներ՝ մոլդովական, վրացական գինիներում և ընդամենը վերջերս ՝ փետրվարի 13-ին, «Ռոսպոտրեբնաձորն» արգելել էր «Ջերմուկ» հանքային ջրի տարածումը Ռուսաստանում»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Հայաստանի պատկան մարմինները արձագանքե՞լ են:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...