20:55 21.08.2024
Շատերի համար բացահայտում կլինի, բայց մեր մոլորակն իսկապես ունի 400 կիլոմետր լայնությամբ գետեր: Սա զարմանալի է, քանի որ նույնիսկ երկրի բազմաթիվ երկար գետեր մոտ չեն հասնում այդ երկարությանը, էլ չենք խոսում լայնության մասին: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Այս 400 կիլոմետրանոց գետի անունն է Համզա։ Շատերը երբեք չեն էլ լսել դրա մասին և, առավել ևս, չեն սովորել աշխարհագրության դասերին:
Մի քանի տարի առաջ համարվում էր, որ աշխարհի ամենալայն գետը Լա Պլատան է, մոտավորապես 200 կիլոմետր լայնությամբ: Նույնիսկ մեծ Նեղոսը չի գերազանցում 100 կիլոմետրը, իսկ Ամազոնը նույնիսկ երկու անգամ ավելի նեղ է:
Օբ գետը, որը Ռուսաստանում է գտնվում ունի մոտ 80 կիլոմետր լայնություն:
Բայց ինչպես կարելի էր դարեր շարունակ չնկատել այն գետը, որի լայնությունը մոտավորապես հավասար է Մոսկվայից Նիժնի Նովգորոդ հեռավորությանը: Դա նույնիսկ ավելի լայն է, քան Կասպից ծովը:
Բանն այն է, որ Համզա գետը գտնվում է գետնի տակ բավական խորը՝ մոտ 4 կիլոմետր, ավելին, դրա վերևում հոսում է մեկ այլ գետ՝ Ամազոն գետը:
10 տարի առաջ գիտնականները հետազոտությունների ընթացքում հասկացան, որ Ամազոնի տակ կա ևս մեկ գետ, բայց նրանք չէին էլ կարող պատկերացնել, որ այն այդքան լայն կլինի:
Հարկ է նշել, որ Համզա գետի երկարությունը 6.000 կիլոմետր է, ինչը այն անմիջապես դասում է մոլորակի ամենաերկար գետերի շարքում՝ 5-րդ տեղում՝ Ամազոնից, Նեղոսից, Միսիսիպիից և Յանցզիից հետո:
Համզա գետը թափվում է Ատլանտյան օվկիանոս, իսկ ափին մոտ Ատլանտյանի թույլ աղիությունը հենց գիտնականներին ուղղորդեց ուսումնասիրություններ կատարելուն: Չնայած ստորգետնյա գետի ջուրը նույնպես բավականին աղի է:
Գետն ընդհանրապես հայտնաբերվել է պատահական՝ նավթի հորատանցքի հորատման և ջերմաստիճանի վերլուծության իրականացման շնորհիվ։ Ստորգետնյա գետը շատ դանդաղ է շարժվում, նրա արագությունը կազմում է տարեկան մի քանի սանտիմետրից ոչ ավել։
Համզա գետի ուսումնասիրությունը դեռ նոր է սկսվում։
Գիտնականները ենթադրում են, որ այնտեղ կարող են հայտնաբերվել գիտությանը անհայտ կենդանի օրգանիզմներ:
Միևնույն ժամանակ, աշխարհագրական հանրության շատ հետազոտողներ հանդես են գալիս Ամազոնի հետ զուգահեռ ընթացքով հոսող գետի վերաբերյալ քննդատությամբ, պնդելով, որ դա սովորական իմաստով գետ չէ, այլ ավելի շուտ ջրով լցված ավազան կամ նույնիսկ հոսանք։
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել13:34 27.07.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
13:16 27.07.2025
AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվելԱռնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...
13:01 27.07.2025
Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...
12:49 27.07.2025
Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...
12:34 27.07.2025
Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունըՍևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
12:22 27.07.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...