OpenAI-ը պլանավորում է գործարք, որն իր արժեքը կհասցնի 100 միլիարդ դոլարի․ NYT – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+31.09 oC

OpenAI-ը պլանավորում է գործարք, որն իր արժեքը կհասցնի 100 միլիարդ դոլարի․ NYT

20:40 29.08.2024

Ամերիկյան OpenAI ընկերությունը, որը մշակել է գեներատիվ արհեստական ​​ինտելեկտի ChatGPT-ով չաթ-բոտ, բանակցում է գործարքի շուրջ, որը կարող է ընկերության կապիտալիզացիան հասցնել 100 միլիարդ դոլարի, այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով երկու անանուն աղբյուրների:

Նրանց տեղեկություններով՝ գործարքից հետո ընկերության արժեքի աճն այս դեպքում կկազմի 20 մլրդ դոլար։

Ըստ NYT-ի՝ OpenAI-ում ներդրումների վերջին լայնածավալ փուլը տեղի է ունեցել 2022 թվականի վերջին, երբ ընկերությունը ներկայացրել է ChatGPT-ը։ Վերջին ամիսներին չաթ-բոթեր մշակողների ներդրումները նվազել են, այնուամենայնիվ, OpenAI-ը դեռևս պահպանում է իր առաջատար դիրքը AI-ի վրա հիմնված տեխնոլոգիաներ մշակող ընկերությունների շրջանում:

Հուլիսի 26-ին OpenAI-ը հայտարարեց SearchGPT-ի փորձնական մեկնարկի մասին, որը AI-ով աշխատող որոնման համակարգ է: Ընկերության խոսքով՝ որոնողական համակարգն ի վիճակի է հարցումներին ուղղակի պատասխաններ տալ՝ օգտագործված ռեսուրսների հղումներով։ Ծառայությունը կպատասխանի նաև օգտատերերի ճշտող հարցերին։ OpenAI-ը նշել է, որ ծառայության հաղորդակցման հնարավորությունների կատարելագործումը հնարավորություն կտա ավելի արագ և հեշտ գտնել անհրաժեշտ տեղեկատվություն, քան ավանդական որոնողական համակարգերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

13:34 27.07.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արցախի 4-րդ նրբանցքի, Բագրատունյաց, Արշակունյաց պողոտաների, Շիրակի, Շևչենկոյի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

13:16 27.07.2025

AP. ԱՄՆ-ում դանակահարության հետևանքով առնվազն 11 մարդ է վիրավորվել

Առնվազն 11 մարդ հոսպիտալացվել է շաբաթ օրը՝ ամերիկյան Տրավերս Սիթի (Միչիգան) քաղաքում Walmart սուպերմարկետի վրա անհայտ անձի հարձակումից հետո։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը։ Իր հերթին, նահանգային ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը ձերբակալվել է։ «Կասկածյալը կալանքի տակ է, միջադեպի մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունն այս պահին սահմանափակ է», – նշվում է տեղական իրավապահ մարմինների X-ի գրառման […] ...

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

13:01 27.07.2025

Ֆլիկը դժգոհ է «Բարսելոնայի» խաղացողների չափից շատ մեդիաակտիվությունից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խստացրել է հանդերձարանում վարքագծի կանոնները։ Այս մասին գրում է Diario Sport-ը։ Գերմանացին դժգոհ է ակումբի խաղացողների չափազանց մեդիաակտիվությունից։ 60-ամյա մարզչի որոշմամբ՝ այժմ ֆուտբոլիստները նվազագույն չափով կներգրավվեն «Բարսելոնայի» կոմերցիոն ու մարքեթինգային արշավներին։ Ֆլիկն ուզում է, որ ֆուտբոլիստները չշեղվեն իրենց առօրյայից ու անմիջական պարտականություններից։ ...

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

12:49 27.07.2025

Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար լուծել Ուկրաինայի հարցը մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ կցանկանար հասնել Ուկրաինայի հարցի կարգավորմանը և Մերձավոր Արևելքում երկարաժամկետ խաղաղության՝ մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը։ Fox News-ին տված հարցազրույցում Ուիտկոֆին հարցրել են, թե ինչպիսին կլիներ նրա՝ որպես հատուկ բանագնացի պաշտոնավարման արժանի ավարտը Թրամփի նախագահական ժամկետի ավարտից հետո՝ երեքուկես տարի անց։ «Եթե մենք լուծենք Ռուսաստանի և […] ...

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

12:34 27.07.2025

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը

Սևանում մեկնարկել է պարեկների հաղորդակցության վերաբերյալ ՆԳՆ նոր նախաձեռնությունը, ուժեղացված հսկողությունից առաջ նախարարը հետևել է նաև ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության աշխատանքին: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

12:22 27.07.2025

Al Jazeera. Իսրայելի հարվածների հետևանքով Գազայի հատվածում 71 պաղեստինցի է զոհվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 70 պաղեստինցի, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։ Շաբաթ օրը զոհվել է առնվազն 71 մարդ, այդ թվում՝ 42 մարդ, որոնք սպասում էին մարդասիրական օգնության, ևս 5 պաղեստինցի մահացել է սովից, հաղորդում է հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվածների թվում […] ...

BACK_TO_TOP