Պետական աջակցություն՝ կոնյակի սպիրտ արտահանող տնտեսավարողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

Պետական աջակցություն՝ կոնյակի սպիրտ արտահանող տնտեսավարողներին

15:48 29.08.2024

Գործադիրն ընդունել է որոշում, որի արդյունքում հնարավորություն կլինի կոնյակի սպիրտներ արտահանող տնտեսավարողներին տրամադրելու պետական աջակցություն արտահանված յուրաքանչյուր լիտր կոնյակի սպիրտի համար 100 դրամի չափով։ Հիմնավորման համաձայն՝ Կառավարության 2020 թ. օգոստոսի 13-ի N 1355-Լ որոշման հիման վրա 2020 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը տնտեսավարողներին ցուցաբերվել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ պետական տուրքի չափով օժանդակություն, որը զգալիորեն նպաստել է արտահանվող կոնյակի սպիրտների մրցունակության ապահովմանը և իրացման ծավալների ավելացմանը։

Ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատականների՝ տնտեսավարողների մոտ 2020-2023 թթ. մթերված խաղողից արտադրված սպիրտների մնացորդները գնահատվում են շուրջ 30 մլն լիտր։ Իրացման շուկաներում ավելի մրցունակ գներով կոնյակի սպիրտ ներկայացնելու, կոնյակի սպիրտի արտահանման ծավալներն ավելացնելու, ինչպես նաև 2024 թ. խաղողի մթերումների գործընթացն ապահովելու նպատակով Կոնյակի սպիրտի արտահանման աջակցության ծրագրի իրականացման նպատակով առաջացող պարտավորությունները ընթացիկ տարվա համար գնահատվում է շուրջ 700 մլն դրամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վթար Արմավիրի մարզում․ կա մեկ զոհ, վեց վիրավոր

18:30 06.08.2025

Վթար Արմավիրի մարզում․ կա մեկ զոհ, վեց վիրավոր

Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի կամրջի վրա միմյանց են բախվել «Գազ 3129» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Գազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Նույն հիվանդանոց են հոսպիտալացվել նաև «Նիսանի» վարորդն ու երեք ուղևորները։ «Նիսանի» մյուս` 22-ամյա ուղևորը բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Կազմված փաստաթղթերը […] ...

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

17:50 06.08.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

2025 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել […] ...

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

17:42 06.08.2025

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։ 26-ամյա Ամոյանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթել է շվեդ ըմբիշ Ալբին Օլոֆսոնին։ Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։ Հայաստանից մրցաշարին մասնակցել են նաև Մանվել Խաչատրյանը (60 […] ...

Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:35 06.08.2025

Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին , Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ ◾️Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի […] ...

Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

17:25 06.08.2025

Դանակի գործադրմամբ ավազակություն Աբովյանում․ Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 4-ին՝ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ իրեն ծեծել են, դանակով հարվածներ հասցրել ու կոտրել բջջային հեռախոսը։ Մեկնել էին օպերատիվ խմբեր։ Պարզվել էր, որ Աբովյանի բնակիչ 38-ամյա տղամարդը օգոստոսի 4-ին այցելել էր Աբովյանի Չափիչի 2-րդ հանրակացարանի բնակչին։ Վերջինս կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում հափշտակել էր նրա «Այֆոնը», ձեռքով ու […] ...

«Ռեալը» նոր  «9» համար կունենա

17:17 06.08.2025

«Ռեալը» նոր «9» համար կունենա

Մադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն: 21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ: Այժմ իսպանացին խաղում է «30» համարի մարզաշապիկով: Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Նախորդ մրցաշրջանում […] ...

BACK_TO_TOP