Բաքուն հող է նախապատրաստում բանակցություններում դիրքորոշումը կոշտացնելու համար. ադրբեջանագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+17.09 oC

Բաքուն հող է նախապատրաստում բանակցություններում դիրքորոշումը կոշտացնելու համար. ադրբեջանագետ

16:38 03.04.2018

Ընտրություններից առաջ, քարոզարշավի ընթացքում թիրախավորելով Հայաստանն ու Արցախը՝ Բաքուն փորձում է հող նախապատրաստել ընտրություններից հետո իր դիրքորոշման կոշտացման համար։ Ընդ որում՝ հակահայկական քարոզչությանը լծվել են և՛ իշխանությունները, և՛ կեղծ ընդդիմությունը։

«Կարելի է հավանական դիտել այն սցենարը, որ իշխանությունները ցանկանում են, որ ինչ-որ տեղ դա հնչեցվի, որովհետև նման կոչերը շատ հաճախ օգնում են հետընտրական շրջանում դիրքորոշում կոշտացնել»,– լրագրողների հետ հանդիպմանն այսօր նշեց ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

Ադրբեջանում այս օրերին ցույցեր կազմակերպող ընդդիմադիր գործիչները զարմանալիորեն չեն ենթարկվում այն հալածանքներին, որ սպասելի էր Իլհամ Ալիևի կողմից։ Սա թույլ է տալիս ենթադրել, որ նրանք վերահսկելի են և իշխանության «հուշած» ուղերձներն են բարձրաձայնում։

«Ներքաղաքական ամբողջ սպեկտրում տեսնում ենք իրավիճակի ավելի սրում, ավելի կոշտացում։ Այնպես չէր, որ Ադրբեջանը չուներ այդ դիրքորոշումը, բայց այդ դիրքորոշման կոշտացումն ավելի հստակ է դառնում»,– նշեց Տաթևիկ Հայրապետյանը։

Ադրբեջանագետի խոսքերով՝ դրա մասին են վկայում նաև Ադրբեջանի ընդդիմության ցույցերին հաջորդած խոշորամասշտաբ զորավարժությունները, որոնց ընթացքում երկրի ռազմական ղեկավարությունը հայտարարություններ էր անում, թե պատրաստ է կատարել նախագահի ցանկացած հրահանգ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռայիսիի հիշատակին Թեհրանում սգո հանրահավաք է անցկացվում

19:41 20.05.2024

Ռայիսիի հիշատակին Թեհրանում սգո հանրահավաք է անցկացվում

Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո հանրահավաքի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի հիշատակ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների, ովքեր զոհվել են ավիավթարից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում եղել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին […] ...

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն

19:35 20.05.2024

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն

Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում մայիսի 23-ին՝ հինգշաբթի օրը, ժամը 18:30-ին տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն՝ ի հիշատակ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Այաթոլլա Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների։ Այս մասին հայտնում են Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնից, նշելով, որ բոլոր ցանկացողները կարող են այցելել Կապույտ մզկիթ՝ հարգանքի տուրք մատուցելու նահատակներին։ ...

Լրատվամիջոցները նշել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

19:12 20.05.2024

Լրատվամիջոցները նշել են Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, հայտնում է IRNA գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ռայիսին նահատակվել է կիրակի օրը (2024 թվականի մայիսի 19-ին) ուղղաթիռի տեխնիկական անսարքության պատճառով տեղի ունեցած ուղղաթիռի վթարի հետևանքով»,- նշվում է հրապարակման մեջ: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում […] ...

Իրանում հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննելու Ռայիսիի ուղղաթիռի վթարը. ԶԼՄ

18:43 20.05.2024

Իրանում հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննելու Ռայիսիի ուղղաթիռի վթարը. ԶԼՄ

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հանձնարարությամբ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանումը հետաքննող հանձնաժողով է ստեղծվել, հայտնում է Tasnim գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանձնարարել է բարձրաստիճան հանձնաժողով ստեղծել՝ հետաքննելու նախագահի ուղղաթիռի կործանման մասշտաբն ու պատճառները»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Նշվում է, որ հանձնաժողովն արդեն ժամանել է […] ...

Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը

17:51 20.05.2024

Ազգային ժողով է այցելել Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը

Խորհրդարանական հարթակում մեր երկու հանձնաժողովներն իրենց աշխատանքով շատ լավ օրինակ են` ողջունելով Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությունը` ասել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 20-ին, որին մասնակցել են հանձնաժողովի փոխնախագահ Թագուհի Ղազարյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, […] ...

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն. Գնել Սանոսյան

16:36 20.05.2024

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ: «Ցավակցական հեռագրեր եմ հղել Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանին, Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշին, Նավթի նախարար Ջավադ Օջիին ուղղաթիռի վթարի հետևանքով ուղևորների և անձնակազմի ողբերգական մահվան կապակցությամբ. […] ...

BACK_TO_TOP