Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը շուտով Գազայում հրադադարի նոր ծրագիր կներկայացնի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+20.09 oC

Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ը շուտով Գազայում հրադադարի նոր ծրագիր կներկայացնի

21:05 02.09.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միացյալ Նահանգները մոտ է այս շաբաթ Գազայի հատվածում հրադադարի նոր վերջնական համաձայնագիր ներկայացնելուն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

«Մենք շատ մոտ ենք դրան», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների այն հարցին, թե արդյոք նա նախատեսում է Գազայի հատվածի նոր վերջնական հրադադարի ծրագիրն այս շաբաթ հանձնել Իսրայելին և արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը:

Բայդենը հրաժարվել է մանրամասնել և բացատրել, թե ինչու այդ առաջարկները, իր տեսանկյունից, կարող են ավելի ընդունելի լինել Գազայի ներկայիս հակամարտության կողմերի համար, քան նախորդները։

«Հույսը վերջինն է մեռնում»,- այս առնչությամբ ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։

Նա նաև վստահեցրել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել վճռականորեն հետամուտ լինել Գազայում հրադադարի հաստատմանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:06 26.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

BACK_TO_TOP