Հայաստանում անցկացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+18.09 oC

Հայաստանում անցկացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովը

18:46 03.09.2024

Սեպտեմբերի 1-ից 2-ը Հայաստանում անցկացվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովը․ այն կայացել է «Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործակցությամբ, կազմակերպման հարցում գործընկեր է հանդիսացել «Վորլդ Վիժն» կազմակերպությունը՝ «Հասանելիության և մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրի շրջանակում, հաայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
«Միջոցառման ընթացքում ներկայացվել ու քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց ոլորտում իրականացվող առաջնահերթությունների և բարեփոխումների առանցքային գաղափարախոսությունը․ ուսումնասիրել և փոխանակել տարբեր երկրների լավագույն փորձը, աջակցել և համագործակցել ռազմավարությունների մշակման գործում։
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Կատարի Պետության սոցիալական զարգացման և ընտանիքի նախարարության ներկայացուցիչ Մեշալ Ալ-Նուայիմին, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների պաշտոնյաներ, դիվանագետներ, գործարարներ, բարձրաստիճան հյուրեր Կատարից և Արաբական Միացյալ Էմիրություններից, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Իր ելույթում նախարար Նարեկ Մկրտչյանը ընդգծելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ ոլորտում իրականացված մի շարք արմատական բարեփոխումների կարևորությունը՝ նշել է, որ մշակվող քաղաքականության հիմքում շարունակում է լինել հաշմանդամություն ունեցող անձանց համար առավել մատչելի պայմանների ստեղծումը, կարիքին համարժեք հասցեական ծառայությունների մատուցումն ու զբաղվածության ապահովումը։
«Այս առումով անցած տարին արդյունավետ էր, որը և անհրաժեշտ հիմք է ապահովել ոլորտային հետագա բարեփոխումների համար։ Նախ՝ 2023 թվականի փետրվարի 1–ից ներդրվել է Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգը, որն էականորեն հեշտացրեց ֆունկցիոնալության գնահատման գործընթացը՝ այն դարձնելով պարզ, թափանցիկ ու առավել հասցեական։ Կարճ ժամանակահատվածում մշակվել է «e-disability.am» հարթակը, որը հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն է տալիս առանց ավելորդ ջանք և ռեսուրս ներդնելու՝ առցանց եղանակով ներկայացնել ֆունկցիոնալության գնահատման դիմում, իսկ համակարգի աշխատակիցները հնարավորություն ունեն արագ և առավել կանոնակարգված ուսումնասիրել քաղաքացու գործն ու անհրաժեշտ ընթացք ապահովել»,- նշել է նախարար Նարեկ Մկրտչյանը։
Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, նրանց վերաբերյալ կարծրատիպերի և խտրական վերաբերմունքի դեմ պայքարին, որակյալ ներառական կրթության իրավունքի և արդյունավետ զբաղվածության ապահովմանն ուղղված աշխատանքներին։
Նախարարության ներկայացուցիչները համաժողովի մասնակիցներին ներկայացրել են հաշմանդամության ոլորտի պետական քաղաքականությունը․ միջազգային հանձնառություններն ու պարտավորությունները, օրենսդրական և ռազմավարական հիմքերը։ Խոսել են հաշմանդամության գնահատման նախկին և ներկայիս մոդելների տարբերությունների և կիրառման, ինստիտուցիոնալ կառուցվածքի, մատուցվող ծառայությունների և երաշխիքների, ինչպես նաև ծրագրերի ու նախաձեռնությունների մասին։
«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը ներկայացրել է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի կիրառման նպատակով ստեղծված «e-disability.am» թվային գործիքը, որը հնարավորություն է տալիս քաղաքացուն առցանց եղանակով ներկայացնել դիմում և հետևել ընթացքին, իսկ մասնագետներն կարողանում են հավաքագրել գնահատվող անձի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը և ընդունել համապատասխան որոշում։
Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել պանելային քննարկումներ․ պետական մարմինների և քաղհասարակության անդամները, գործարարներն ու փորձագետներն, ինչպես նաև Կատարի Պետության «Շաֆալլահ», «Մադա», «Նուր» կենտրոնների ներկայացուցիչները խոսել են պետական քաղաքականության առանձնահատկությունների, իրենց երկրների փորձառության, իրականացված աշխատանքների և ձեռքբերումների մասին։
Անդրադարձ է կատարվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների հասցեականությանը, մատուցվող ծառայությունների գործիքակազմին ու արդյունավետության գնահատմանը, ինչպես նաև աշխատաշուկայում մրցունակ լինելու հանգամանքին։
Մասնակիցներն իրենց ելույթներում կարևորել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելուն աջակցելու և սոցիալական ներառումն ապահովելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը, սոցիալ-վերականգնողական ծառայությունների հասանելիությունը, գնահատված կարիքի համաձայն տրամադրվող աջակցությունները, մատչելի միջավայրի ապահովումը։
Համաժողովի ընթացքում ցուցադրվել են տեսանյութեր՝ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից հաղթահարած դժվարությունների և ձեռքբերումների մասին՝ օրինակ դառնալով այլ մարդկանց համար՝ հավատալու իրենց ուժերին և կարողություններին։ «Կողք կողքի» և «Ճախրուկ» փառատոնների մասնակիցներն էլ հանդես են եկել երաժշտական կատարումներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

23:59 25.05.2025

Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների

Երևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

23:34 25.05.2025

Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-ն

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0):   ...

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

23:10 25.05.2025

Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումները

Ակնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

22:40 25.05.2025

Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտ

Ճապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

22:07 25.05.2025

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց Հայաստան

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

22:01 25.05.2025

Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից

«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...

BACK_TO_TOP