15:53 14.09.2018
Կենտրոնական բանկը սեպտեմբերի 10-ին շրջանառության մեջ է դրել հայկական դրամի 25-ամյակին ու մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հուշադրամներ։ «Ազգային դրամի 25 տարին» և «Երևան-2800» հուշադրամները 925 հարգի արծաթից են։
«Ազգային դրամի 25 տարին» հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը՝ դրամանիշերի հոլոգրաֆիկ պատկերի ֆոնին: Դարձերեսին պատկերված է հայկական դրամի գրանշանը և «25 ՏԱՐԻ» գրառումը՝ դրամանիշերի պաշտպանական տարրերի ֆոնին: Հուշադրամի անվանական արժեքը 5000 դրամ է, քաշը՝ 168․1 գրամ։ Այս հուշադրամից պատրաստվել է 300 հատ։
«Երևան-2800» հուշադրամի դիմերեսին պատկերված են Երևան քաղաքի զինանշանը, հատակագիծն ու քաղաքապետարանի շենքի ռելիեֆային զարդանախշը՝ կենաց ծառի տեսքով: Դարձերեսին պատկերված է հատված «Էրեբունի» թանգարանի շենքի «Արգիշտի արքան և քաղաքի հիմնադիրները» մոնումենտալ քանդակ: Հուշադրամի անվանական արժեքը 5000 դրամ է, քաշը՝ 168․1 գրամ։ Այս հուշադրամից հատվել է 700 հատ։
Սրանք երկուսն են այն բազմաթիվ հուշադրամներից, որոնք 2018-2019 թվականներին թողարկվելու են Կենտրոնական բանկի կողմից։ Դրանց ամբողջական ցանկը ներկայացված է այստեղ, ցուցակի մեջ են նաև հայկական գորգերին, Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակներին նվիրված հուշադրամներ։
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...